Երկուշաբթի , 3 Օգոստոսի 2026

Ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտարկված է այնտեղ. Նիկոլաս Տալեբ

Ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտարկված է այնտեղ. Նիկոլաս Տալեբ

Mon, 03 Aug 2026 09:55:38 +0400


Ամերիկացի հեղինակ, ռիսկերի վերլուծաբան և տնտեսագետ Նիկոլաս Նասիմ Տալեբը հայտարարել է, որ հրաժարվել է Ադրբեջան մեկնելու հրավերից՝ նշելով այնտեղ Ռուբեն Վարդանյանի բանտարկության փաստը։

«Ինձ հրավիրել էին Ադրբեջան՝ դասախոսություն կարդալու։ Ես հրաժարվեցի (նրանք զգալիորեն բարձրացրին առաջարկվող հոնորարը՝ չհասկանալով իմ էթիկան և կարծելով, թե դա կարող է որևէ բան փոխել)։ Ես ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտարկված է այնտեղ», – գրել է Տալեբը X սոցիալական հարթակում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուսական վճարային համակարգը դադարեցրել է դեպի Հայաստան և Ադրբեջան կատարվող առցանց վճարումները

Ռուսական վճարային համակարգը դադարեցրել է դեպի Հայաստան և Ադրբեջան կատարվող առցանց վճարումները Sat, 25 Jul …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով