Եթե բռնաճնշում չկա, ինչու էի ես 2 ամիս կալանքի տակ
Mon, 03 Aug 2026 11:58:12 +0400

ԱԺ-ում ելույթի ընթացքում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանն անդրադարձել է ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանի՝ բարեկրթության և երկրում առկա իրավիճակի վերաբերյալ հայտարարություններին։
Մխիթարյանի խոսքով՝ բարեկրթության մասին խոսելը ողջունելի է, սակայն, ըստ նրա, Ռուբինյանը մոռացել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն իր նախընտրական քարոզարշավի ամբողջ ընթացքում պահպանել է այդ սկզբունքը։
Պատգամավորը նշել է, որ իրենց քարոզարշավը հիմնականում կառուցված է եղել ծրագրերի ներկայացման շուրջ և չի ուղեկցվել վիրավորանքներով կամ անհարգալից վերաբերմունքով։
Անդրադառնալով Ռուբինյանի այն պնդմանը, թե Հայաստանում բռնաճնշումներ և քաղաքական բանտարկյալներ չկան՝ Մխիթարյանը հարցադրում է արել՝ հիշեցնելով իր կալանավորման դեպքը։
Նրա խոսքով՝ եթե երկրում քաղաքական հետապնդումներ չկան, ապա անհասկանալի է, թե ինչու է ինքը պարզ ժեստի պատճառով շուրջ երկու ամիս գտնվել կալանքի տակ։
Մխիթարյանը նշել է, որ իր նկատմամբ նախ քննիչի որոշմամբ կիրառվել է կալանքը, ապա առաջին ատյանի դատարանը կայացրել է համապատասխան որոշում, սակայն Վերաքննիչ դատարանը, իսկ հետագայում նաև Վճռաբեկ դատարանը արձանագրել են, որ արարքում հանցակազմ չի եղել։
Նրա խոսքով՝ ամիսներ անց իրեն տեղեկացրել են, որ քրեական գործը կարճվել է։
«Եթե սա քաղաքական գործընթաց չէր, ապա ինչո՞ւ մարդը, ոչինչ չանելու դեպքում, պետք է շուրջ երկու ամիս կտրվեր ընտանիքից և գտնվեր կալանավայրում»,- նշել է Ռուբեն Մխիթարյանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր