Երկուշաբթի , 3 Օգոստոսի 2026

Հայտնի է՝ ում հետ կարող է հանդիպել «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում

Հայտնի է՝ ում հետ կարող է հանդիպել «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում

Mon, 03 Aug 2026 15:15:12 +0400


ՈւԵՖԱ-ի կենտրոնակայանում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, օգոստոսի 3-ին կայացել է Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։

Դրա արդյունքներով պարզ է դարձել, որ Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան», եթե որակավորման երրորդ փուլում կարողանա հաղթահարել Սլովենիան ներկայացնող «Ցելյեի» արգելքը, ապա փլեյ-օֆֆում կհանդիպի սլովակական «Սլովան Բրատիսլավա» – շվեդական «Մյելբյու» դիմակայության հաղթողին։

Եթե հայկական թիմին հաջողվի հասնել այդ փուլ, ապա առաջին հանդիպումը կանցկացնի օգոստոսի 18-ին կամ 19-ին՝ մրցակցի հարկի տակ, իսկ պատասխան խաղը տեղի կունենա օգոստոսի 25-ին կամ 26-ին՝ մեկ շաբաթ անց։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Չեմպիոնների լիգան Երևանում. որքան արժեն տոմսերը

Չեմպիոնների լիգան Երևանում. որքան արժեն տոմսերը Wed, 29 Jul 2026 18:45:35 +0400 ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով