Ուրբաթ , 31 Հուլիսի 2026

Հայաստանի երկու ներկայացուցիչ կշարունակի մրցելույթները եվրագավաթներում

Հայաստանի երկու ներկայացուցիչ կշարունակի մրցելույթները եվրագավաթներում

Fri, 31 Jul 2026 09:45:27 +0400


Հուլիսի 28-ին ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» «Թալհաթ» մարզադաշտում հյուրընկալվեց իռլանդական «Շեմրոկ Ռովերսին»։

Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր երևանյան թիմի հաղթանակով՝ 2-0 հաշվով։ Հայկական թիմը, չնայած 1-2 հաշվով զիջեց Դուբլինում, հաղթեց ընդհանուր դիմակայությունում 3-2 հաշվով ու դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ։ Հաջորդ փուլում «Արարատ-Արմենիայի» մրցակիցը կլինի Սլովենիան ներկայացնող «Ցելյեն»։

Հանդիպումները կկայանան օգոստոսի 4-ին ու 11-ին․ առաջին հանդիպումը կկայանա Հայաստանում։

Հուլիսի 30-ին ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 2026/27 մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի գործող գավաթակիր և սուպերգավաթակիր «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում ընդունել էր մոլդովական «Զիմբրուին»։

Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր 1-1 հաշվով։ Աբովյանում կայացած հանդիպումն ավարտվեց «Նոայի» հաղթանակով՝ 2-1 հաշվով։ Այսպիսով, «Նոան» դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ։ Այդ փուլում երևանայն թիմի մրցակիցը կլինի շվեյցարական «Սիոնը»։

Հանդիպումները կկայանան օգոստոսի 6-ին ու 13-ին․ առաջին հանդիպումը կկայանա Հայաստանում։

Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչները՝ «Փյունիկը» և «Ալաշկերտը», ավարտեցին իրենց եվրագավաթային մրցաշրջանը Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլում՝ համապատասխանաբար զիջելով դիմակայություններում «Դեբրեցենին» ու «Կլուժին»։ Գրում է Armsport-ը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՀՀ-ն վիզային ռեժի՞մ է մտցնելու ռուսների համար ԵՄ պահանջով․ նոր ծուղակ

ՀՀ-ն վիզային ռեժի՞մ է մտցնելու ռուսների համար ԵՄ պահանջով․ նոր ծուղակ Thu, 30 Jul 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով