«Մեր երկիրը պետք է անվտանգ լինի, որ մենք էլ հպարտ լինենք»․ քաղաքացին Թաթոյանի հետ հանդիպման ժամանակ մեջբերեց նրա խոսքերը
Wed, 06 May 2026 17:17:45 +0400

«Միասնության թևերի» թիմը վարչապետի թեկնածու Արման Թաթոյանի հետ մայիսի 5-ին շարունակել է նախընտրական հանդիպումները Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Թիմը շրջել է վարչական շրջանի տարբեր հատվածներում, հանդիպել քաղաքացիների հետ, ներկայացրել կուսակցության ծրագրային դրույթները և բաժանել նախընտրական բուկլետներ։
Հանդիպումների ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ իրենց աջակցությունն են հայտնել։ Նրանցից մեկը, մոտենալով Արման Թաթոյանին, մեջբերել է նրա խոսքերը․ «Մեր երկիրը պետք է անվտանգ լինի, որ մենք էլ հպարտ լինենք»։
Մանրամասները՝ տեսանյութում
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր