Նշանակվել են 9 նախարարներ. Ովքեր են նրանք
Mon, 03 Aug 2026 17:58:08 +0400

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել, համաձայն որի գրեթե բոլոր նախարարները վերանշանակվել են իրենց պաշտոններում։
Մասնավորապես, վերանշանակվել են՝
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը,
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը,
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը,
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը,
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը,
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը,
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը,
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը,
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԲՏԱ նախարարը փոխվել է, Մխիթար Հայրապետյանի փոխարեն նշանակվել է Դավիթ Թադևոսյանը։
Վերանշանակվել են նաը փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր