Երեքշաբթի , 25 Օգոստոսի 2026

Ահա սա է սրանց «Իրական Հայաստանը»․ հստակ ազդանշան է․ կրակեք, թալանեք, սպանեք

Ահա սա է սրանց «Իրական Հայաստանը»․ հստակ ազդանշան է․ կրակեք, թալանեք, սպանեք

Mon, 03 Aug 2026 22:15:14 +0400


«Երբ բանտերը լցված են քաղաքական բանտարկյալներով, իսկ իսկական հանցագործները ողողել են մեր քաղաքների և գյուղերի փողոցները, ապա երկիրը կայծակնային արագությամբ սահում է դեպի անօրինականության ու ամենաթողության անդունդը։

Սա մարտաֆիլմ չէ։ Սա կատակ կամ փրանք չէ։ Սա մեր առօրյան է, այն իրականությունը, որի մեջ մեզ հրեցին «օրենքի գերակայության» մասին բարձրագոչ ու կեղծ ճառերով։

Վստահ եմ, որ մեր երկիրը նորմալ կյանքի համար անպիտան տարածքի վերածելու այս հետևողական գործընթացը լիովին համապատասխանում է «Իրական Հայաստան» կոչվող օտարածին հայեցակարգին։

Իրադարձությունների նման զարգացումն ամբողջովին տրամաբանական է. եթե իշխանությունը բանդիտական մեթոդներով խլում է Գագիկ Ծառուկյանի գույքը և նրան պահում է բանտում՝ քաղաքական հայացքների համար, ապա դա հանցավոր աշխարհին հղված հստակ ազդանշան է․ կրակեք, թալանեք, սպանեք։

Ահա սա է սրանց «Իրական Հայաստանը»»։

Արման Աբովյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գործարարները հայտնվել են խիստ անորոշության մեջ՝ չունենալով ապագայի նկատմամբ հստակ պատկերացումներ

Գործարարները հայտնվել են խիստ անորոշության մեջ՝ չունենալով ապագայի նկատմամբ հստակ պատկերացումներ Fri, 31 Jul 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով