Ինչու չի կարելի արեւի տակ մնալուց հետո՝ միանգամից մտնել սառը ջրի մեջ
Mon, 03 Aug 2026 23:45:11 +0400

Արեւի տակ մնալուց հետո միանգամից սառը ջրի մեջ մտնել ու սուզվել չի կարելի։ Դա կարող է բերել մկանային սպազմի։ Այս մասին հայտնել է ռուս նյարդաբան Անաստասիա Կորոլյովան՝ RT-ի հետ զրույցում։ Մասնագետը ասել է, որ դողը, որն առաջանում է լողալիս, նախ եւ առաջ կապված են մկանային հոգնածության հետ։ Միկրոէլեմենտների դեֆիցիտը այստեղ, չնայած առկա կարծիքի, լուրջ ազդեցություն չունի։ Սառը ջուրը նեղացնում է արյունատար անոթները եւ թուլացնում է արյան շրջանառությունը, իսկ դա հանգեցնում է մկանների արագ հոգնեցմանը։
Սպազմի առաջացման ժամանակ, ըստ Կորոլյովայի, ոչ մի դեպքում չի կարելի խուճապի մատնվել, քանի որ շնչառության կանոնավորության խաթարումը կարող է բարձրացնել ջրահեղձ լինելու ռիսկը։ Անհրաժեշտ է շուռ գալ մեջքի վրա եւ փորձել դանդաղ ձեռքերով լողալով, մոտենալ ափին։ Շատ կարեւոր է իրավիճակի ճիշտ գնահատումն ու օգնության կանչը։ Ջրից դուրս գալուց հետո, պետք է մերսել ու տաքացնել սպազմի ենթարկված մկանը։ Բժիշկը նաեւ խորհուրդ է տվել լողալ սկսելուց առաջ կարճ վարժություններ անել՝ «մկանները բացելու» համար, եւ ջուրը մտնել աստիճանաբար։
Նաեւ՝ խորհուրդ չի տրվում միայնակ լողալ, կամ լողալ՝ ալկոհոլ օգտագործած ժամանակ, կամ քաղցած ժամանակ, կամ երբ արդեն բավականին հոգնած է օրգանիզմը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր