«Հրապարակ»․ Նեմեց Ռուբոն չմարսեց, դուք էլ չեք մարսելու

«Հրապարակ»․ Նեմեց Ռուբոն չմարսեց, դուք էլ չեք մարսելու

Tue, 04 Aug 2026 08:10:33 +0400


Անգամ իշխանական շրջանակներում ապշած են այն ապօրինի մեթոդների ու վայրագության վրա, որով Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ է եղել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի բիզնեսները խլելու գործընթացին։ Ասում են, որ անհասկանալի ատելությամբ ու չարությամբ է նա լցված Ծառուկյանի հանդեպ եւ մտադիր է խլել բոլոր բիզնեսներն անխտիր, պետականացման, հարկային պարտավորությունները չկատարելու եւ այլնի անվան տակ, անգամ նրա տունը խլելու հարցն է քննարկվում։

Մինչ օրս, հիշեցնենք, պետական կառավարման է հանձնվել «Արարատցեմենտը», Երեւանի կոնյակի գործարանը եւ «Մուլտի ուելնես» սպորտային, առողջարանային համալիրը։ Բայց նույն ՔՊ-ում վստահ են, որ վաղ թե ուշ այդ ամբողջ ունեցվածքը հետ է վերադառնալու Ծառուկյանին, եւ պետությունն էլ բյուջեից մեծ կոմպենսացիաներ է վճարելու, որովհետեւ միջազգային ատյանները չեն աջակցի մասնավոր սեփականությունը խլելուն։ Ինչպես Ռուբեն Հայրապետյանը չմարսեց Խաչատուր Սուքիասյանից «Բջնին» վերցնելը, այնպես էլ Փաշինյանը չի մարսելու Ծառուկյանի գույքը խլելը։ Մանավանդ՝ այն դեպքում ուղղակի գործարանն էժան գնով էր վաճառվել, այս դեպքում խլում են՝ առանց մի դրամ մարդու ստեղծածի դիմաց վճարելու։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ամեն ինչ կանենք, որ Հայաստանը շարունակի երազել. «Արարատ-Արմենիայի» մարզիչ

Ամեն ինչ կանենք, որ Հայաստանը շարունակի երազել. «Արարատ-Արմենիայի» մարզիչ Wed, 05 Aug 2026 15:45:53 +0400…

12 րոպե ago

Նախկին մարզպետից կբռնագանձվի շուրջ 184 միլիոն դրամ

Նախկին մարզպետից կբռնագանձվի շուրջ 184 միլիոն դրամ Wed, 05 Aug 2026 15:41:59 +0400 Արագածոտնի նախկին…

16 րոպե ago

Գիտե՞ք` Արցախում քանի դպրոց ու մանկապարտեզ են դարձել ադրբեջանական բանակի հենակետեր

Գիտե՞ք` Արցախում քանի դպրոց ու մանկապարտեզ են դարձել ադրբեջանական բանակի հենակետեր Wed, 05 Aug 2026…

38 րոպե ago

Ինչ կլինի, եթե «Արարատ-Արմենիան» վերջապես հասնի պատմական նվաճման

Ինչ կլինի, եթե «Արարատ-Արմենիան» վերջապես հասնի պատմական նվաճման Wed, 05 Aug 2026 15:15:24 +0400 Գրել…

42 րոպե ago

Ծառուկյանն այդ գործում ինքն է տուժող․ պետք է հասնել Ծառուկյանի ազատությանը

Ծառուկյանն այդ գործում ինքն է տուժող․ պետք է հասնել Ծառուկյանի ազատությանը Wed, 05 Aug 2026…

56 րոպե ago

Եթե անհրաժեշտ է բարեվարքության կոչ անել, ապա այն պետք է ուղղվի նախ Փաշինյանին

Եթե անհրաժեշտ է բարեվարքության կոչ անել, ապա այն պետք է ուղղվի նախ Փաշինյանին Wed, 05…

1 ժամ ago