Երեքշաբթի , 25 Օգոստոսի 2026

Զոհեր և վիրավորներ կան․ նոր հարձակում Մոսկվայի ուղղությամբ

Զոհեր և վիրավորներ կան․ նոր հարձակում Մոսկվայի ուղղությամբ

Tue, 04 Aug 2026 09:30:03 +0400


Մոսկվայի մարզի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Տեղեկությունը հայտնել է Մոսկվայի մարզպետ Անդրեյ Վորոբյովը։

«Այսօր առավոտյան հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել անօդաչուների հարձակումը Մոսկվայի մարզի վրա… Նովոսյոլոկի արդյունաբերական գոտում ԱԹՍ-ի հարվածի հետևանքով մի քանի բռնկում է տեղի ունեցել։ Ամենախոշորը պահեստում է, որտեղ բաց հրդեհն արդեն մարվել է… Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհվել է 5 մարդ, ևս 6–ը ստացել են վնասվածքներ։ Բոլոր տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն», – գրել է մարզպետն իր Telegram-ալիքում։

Նրա խոսքով՝ վնասվել են նաև էլեկտրատրանսֆորմատորային ենթակայան և վարչական շենք, տեղում շարունակում են աշխատել հրշեջներն ու բոլոր օպերատիվ ծառայությունները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Գեղարքունիքի մարզպետը կիսատ է թողել ուսումը

«Հրապարակ»․ Գեղարքունիքի մարզպետը կիսատ է թողել ուսումը Tue, 18 Aug 2026 08:30:15 +0400 Գեղարքունքի մարզպետ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով