Եթե դա չլիներ, Սամվել Կարապետյանից բան խլել հնարավոր չէր

Եթե դա չլիներ, Սամվել Կարապետյանից բան խլել հնարավոր չէր

Tue, 04 Aug 2026 12:33:23 +0400


Ազգային ժողովում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը անդրադարձել է ՀԷՑ-ի շուրջ ստեղծված իրավիճակին՝ հայտարարելով, որ իշխանությունը հնարավորություն է տալիս նման գործընթացներ իրականացնել։

Նրա խոսքով՝ եթե իշխանությունը չլիներ տվյալ կողմում, ապա որևէ մեկից որևէ բան վերցնել հնարավոր չէր լինի։

«Թող որևէ մեկը չմտածի, թե Սամվել Կարապետյանից կամ մեզանից որևէ մեկը կարող է ինչ-որ բան խլել, օրինակ՝ այս գրիչը։ Դա հնարավոր է միայն այն պատճառով, որ իշխանությունն ու ուժային կառույցները ձեր վերահսկողության տակ են, իսկ մենք չենք լռել»,- ասել է Ղազինյանը։

Պատգամավորը նշել է, որ եթե Ազգային ժողովը որոշում է կայացնում, որով որևէ մեկը ստանում է միանձնյա գործողությունների հնարավորություն, ապա նման իրավիճակները կարող են հանգեցնել սահմանադրական խնդիրների։

«Եթե խորհրդարանը որոշում է, որ ինչ-որ մեկը կարող է միայնակ որոշումներ կայացնել ու գործել, ապա դրան հակազդելու համար առաջ են գալիս նաև հակասահմանադրական ճանապարհների գայթակղություններ, ինչին ես դեմ եմ»,- ընդգծել է Դավիթ Ղազինյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հայփոստ»-ի տնօրենը ստանում է 10 հազար դոլար, փոստատարը` 78 հազար դրամ

«Հայփոստ»-ի տնօրենը ստանում է 10 հազար դոլար, փոստատարը` 78 հազար դրամ Tue, 04 Aug 2026…

12 րոպե ago

Նրանք կիսաճշմարտություն ասացին․․․ տիկին Ղազարյանն էներգիայի հետ կապված երևի դժվարություններ ունի

Նրանք կիսաճշմարտություն ասացին․․․ տիկին Ղազարյանն էներգիայի հետ կապված երևի դժվարություններ ունի Tue, 04 Aug 2026…

21 րոպե ago

Բնակարանում հինգ նորածնի դիակ են գտել

Բնակարանում հինգ նորածնի դիակ են գտել Tue, 04 Aug 2026 18:30:21 +0400 Ֆրանսիայում մի կնոջ…

27 րոպե ago

ԱԺ-ից դեռ ոչ ոք չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին․ Ղազարյանն անուններ նշեց

ԱԺ-ից դեռ ոչ ոք չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին․ Ղազարյանն անուններ նշեց Tue, 04 Aug 2026…

37 րոպե ago

Նույն Նիկոլը՝ նույն ԱԺ-ն

Նույն Նիկոլը՝ նույն ԱԺ-ն Tue, 04 Aug 2026 18:15:33 +0400 Թվում է՝ շատ բան կա…

42 րոպե ago

Պատրաստ է օգնել որդուն՝ ընտանեկան հարցերը կարգավորել

Պատրաստ է օգնել որդուն՝ ընտանեկան հարցերը կարգավորել Tue, 04 Aug 2026 18:00:45 +0400 Բրիտանական միապետ…

57 րոպե ago