Երեքշաբթի , 4 Օգոստոսի 2026

Ինչու էր Նիկոլ Փաշինյանը զանգահարել Վլադիմիր Պուտինին

Ինչու էր Նիկոլ Փաշինյանը զանգահարել Վլադիմիր Պուտինին

Tue, 04 Aug 2026 12:45:05 +0400


Ռուս քաղաքագետ Օլեգ Բլոխինը կարծում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 27-ին զանգահարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի փորձեր հարթեցնել Ռուսաստանի հետ հարաբերություններում հայկական իշխանությունների գործողությունների հետեւանքով առաջացած խնդիրները։ «Փաշինյանը զանգահարում է, երբ ինչ-որ բանի կարիք է ունենում»,- Alpha News-ի հետ զրույցում ասել է Բլոխինը։

«Եթե որեւէ բանի կարիք չունենար, ապա 300 տարի նրան այդ զանգը կատարելը պետք չէր։ Կարծում եմ, որ նա ուզում է շտկել երկրի ներսում իրավիճակը, քանի որ, կատարելով որոշ կտրուկ շարժումներ եւ անելով հայտարարություններ Ռուսաստանի հասցեին, նա հետեւողականորեն գնացել է Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու ճանապարհով։ Հասկանալի է, որ կատարելով Եվրամիության հրահանգները՝ Փաշինյանը հույս է ունեցել, որ կստանա այն, ինչ իրեն խոստացել էին՝ երաշխավորված օգնություն։ Պարտադիր չէ, որ դա լիներ դրամական օգնության տեսքով։ Դա կարող էր լինել Եվրոպայի շուկաները Հայաստանի առաջ բացելու տեսքով։ Երբ տեղի են ունեցել այն գործողությունները, որոնք փչացրել են հարաբերությունները Ռուսաստանի հետ, իսկ Եվրոպայից որեւէ համարժեք գործողություններ չի հետեւել՝ ո՛չ ֆինանսական, ո՛չ հաղորդակցությունների հաստատման, ո՛չ Հայաստանի առաջ եվրոպական շուկաների գրկաբաց բացման մասով, հասկանալի է, որ երկրի ներսում ստեղծված իրավիճակը բացասաբար էր ազդելու»։

Բլոխինը նկատել է, որ Մոսկվա-Երեւան հարաբերությունների հետագա ընթացքը կախված է լինելու միայն այն բանից, թե ինչ կուրս է ընտրելու Հայաստանի վարչապետը։ Փորձագետն ասել է, որ դատելով հեռախոսազանգի առնչությամբ տարածված պաշտոնական հայտարարություններից՝ Ռուսաստանն էլ իր հերթին որոշակի պահանջներ է ունենալու։ Ու Փաշինյանն է ընտրելու, թե ինչ անի՝ շարունակի՞ բարեկամությունը Եվրոպայի հետ եւ կատարի Եվրոպայի հանձնարարականները, թե՞ շարունակի զբաղվել սեփական երկրի զարգացմամբ։ «Եթե ընտրի իր երկրի հետագա զարգացմամբ զբաղվելը, Մոսկվայի հետ հարաբերությունները կկարգավորվեն։ Իսկ եթե շարունակի գնալ դեպի Եվրոպա եւ կատարել Եվրամիության հանձնարարությունները, ապա որեւէ լավ բան սպասել պետք չէ։ Թշնամություն չի լինի, իհարկե, այլ կլինի պարզապես հարաբերությունների սառեցում երկրների միջեւ։ Մարդկանց միջեւ ինչպես որ եղել է ու կա, այդպես էլ կշարունակվի»,- նշել է քաղաքագետը՝ ընդգծելով, որ բոլորն էլ լավ հասկանում են, որ հարաբերությունների ջերմացումը կամ սառեցումը կախված է ՀՀ ներկայիս վարչապետի վերաբերմունքից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայրենիքին ծառայելը չի սահմանափակվում պետական պաշտոնով, շարունակելու եմ աշխատել այլ ոլորտներում

Հայրենիքին ծառայելը չի սահմանափակվում պետական պաշտոնով, շարունակելու եմ աշխատել այլ ոլորտներում Tue, 04 Aug 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով