Ունենալու ենք հազարավոր ընտանիքներ, որոնց դուք զրկելու եք նպաստից

Ունենալու ենք հազարավոր ընտանիքներ, որոնց դուք զրկելու եք նպաստից

Tue, 04 Aug 2026 13:11:18 +0400


ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը խորհրդարանում ունեցած ելույթի ընթացքում անդրադարձել է երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին՝ նշելով, որ վերջին ընտրությունները չեն լուծել իշխանափոխության անհրաժեշտության հարցը։

Նրա խոսքով՝ քաղաքական օրակարգում այսօր առաջնային են ոչ թե զարգացման ծրագրերը, այլ քաղաքացիների առջև ծառացած սոցիալական խնդիրները։

«Ցավոք, ընտրությունները չլուծեցին այս իշխանություններից ազատվելու օրակարգային խնդիրը, և մենք այսօր ստիպված ենք խոսել ոչ թե զարգացման ծրագրերի, այլ կենսական հարցերի մասին»,- հայտարարել է Յոլյանը։

Պատգամավորը հարց է բարձրացրել՝ եթե, ինչպես պնդում են իշխանության ներկայացուցիչները, Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ապա ինչու է ստացվում, որ բարձր պետական պաշտոններ զբաղեցնող անձանց և նրանց շրջապատի բարեկեցությունը բարելավվում է, մինչդեռ շարքային քաղաքացիների սոցիալական վիճակը շարունակում է վատթարանալ։

Յոլյանը նշել է, որ 2023 թվականից ի վեր նվազագույն աշխատավարձի բարձրացման ուղղությամբ էական փոփոխություններ չեն արձանագրվել, մինչդեռ հիմնական սպառողական ապրանքների գները զգալիորեն աճել են։

Նրա խոսքով՝ ցածր եկամուտ ունեցող ընտանիքները գնալով ավելի դժվարությամբ են կարողանում հոգալ առօրյա ծախսերը։

«Մենք տեսնում ենք պարենային ապրանքների աննախադեպ թանկացում։ Ցածր եկամուտ ունեցող ընտանիքի անդամը խանութ մտնելիս բախվում է այնպիսի գնաճի, որը վերաբերում է առաջին անհրաժեշտության ապրանքներին։ Որոշ դեպքերում թանկացումները հասնում են 40 տոկոսի, իսկ առանձին ապրանքների դեպքում՝ նույնիսկ ավելի բարձր ցուցանիշների»,- նշել է պատգամավորը։

Յոլյանը նաև անդրադարձել է սոցիալական աջակցության ծրագրերին՝ հայտարարելով, որ միայն Սյունիքի մարզում վերջին մեկ տարվա ընթացքում շուրջ 870 ընտանիք զրկվել է նպաստից։

«Մենք ունենալու ենք հազարավոր ընտանիքներ, որոնց դուք զրկելու եք նպաստից»,- ասել է նա։

Խոսելով տնտեսական քաղաքականության մասին՝ ընդդիմադիր պատգամավորը քննադատել է իշխանություններին՝ նշելով, որ աղքատության հաղթահարման ուղղությամբ բավարար արդյունավետ ծրագրեր չեն իրականացվում։

Նրա խոսքով՝ նախկին սեփականատերերից վերցված ձեռնարկություններում ղեկավար պաշտոններում նշանակվել են իշխանության ներկայացուցիչներ, որոնք բարձր աշխատավարձեր են ստանում, մինչդեռ արտադրական ոլորտում աշխատող քաղաքացիները դժվարությամբ են գոյատևում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները

«Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները Wed, 04 Nov 2026 08:20:08 +0400 Երեկ…

16 րոպե ago

Ինչպես է տեղի ունեցել Ուշիի ողբերգական վթարը. Ի՞նչ են պատմում ականատեսները

Ինչպես է տեղի ունեցել Ուշիի ողբերգական վթարը. Ի՞նչ են պատմում ականատեսները Wed, 04 Nov 2026…

19 րոպե ago

«Հրապարակ»․ Ձևական բուհ՝ առանց ուսանողների

«Հրապարակ»․ Ձևական բուհ՝ առանց ուսանողների Wed, 04 Nov 2026 08:15:22 +0400 Ավարտվել են նաեւ բուհերի…

21 րոպե ago

«Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում

«Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում Wed, 04 Nov 2026 08:10:45 +0400…

26 րոպե ago

«Հրապարակը» դատարանում հաղթել է Լիաննա Պետրոսյանին

«Հրապարակը» դատարանում հաղթել է Լիաննա Պետրոսյանին Wed, 04 Nov 2026 08:05:47 +0400 Մարտի 20-ի մեր…

30 րոպե ago

«Հրապարակ»․ Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը

«Հրապարակ»․ Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը Wed, 04 Nov 2026 08:00:31 +0400 Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել…

36 րոպե ago