Երեքշաբթի , 4 Օգոստոսի 2026

Էրդողանին սպառնալու համար կին պատգամավորի դեմ հետաքննություն է սկսվել

Էրդողանին սպառնալու համար կին պատգամավորի դեմ հետաքննություն է սկսվել

Tue, 04 Aug 2026 14:00:17 +0400


Անկարայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել «Թուրքիայի աշխատավորական կուսակցության» (TİP) Ստամբուլի պատգամավոր Սալիհա Սերա Քադըգիլի նկատմամբ։ Պատգամավորը մեղադրվում է երկրի նախագահին վիրավորելու և սպառնալու մեջ, գրում է Ermenihaber-ը։

Հետաքննության հիմք են հանդիսացել 2026-ի հուլիսի 31-ին Իզմիրում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Քադըգիլի հնչեցրած որոշ արտահայտություններ։ Դատախազության տարածած հայտարարության համաձայն՝ քրեական հետապնդումը հարուցվել է սեփական նախաձեռնությամբ՝ ելույթում տեղ գտած ձևակերպումների պատճառով:

Նշենք, որ պատգամավորը ելույթում ասել էր. «Թայիփ Էրդողանից փրկվելը մեր ամենամեծ և ամենաառաջին առաջնահերթությունն է ու երդվում եմ, որ փրկվելու ենք: Խոստանում եմ, որ փրկվելու ենք: Սրանում կասկած չունենաք»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Տասնյակ աղջնակների կյանք խլած մահացու հարվածը ԱՄՆ-ն է հասցրել․ ԶԼՄ

Տասնյակ աղջնակների կյանք խլած մահացու հարվածը ԱՄՆ-ն է հասցրել․ ԶԼՄ Fri, 06 Mar 2026 17:00:08 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով