Կիրակի , 9 Օգոստոսի 2026

Գտնվել է Coca-Cola-ի նախնական բաղադրատոմսը

Գտնվել է Coca-Cola-ի նախնական բաղադրատոմսը

Tue, 04 Aug 2026 23:00:58 +0400


Ֆլորենցիայի Սան-Մարկո վանքի վանահայր, Հ․ Մանուել Ռուսոն հայտնաբերել է վանքի դեղատան արխիվում 19-րդ դարի մի վավերագիր, որում ներկայացված է եղել բուժիչ բաղադրատոմս՝ բաղկացած կոկայի տերեւներից եւ կոլա ընկույզից։ Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը։ Ենթադրվում է, որ այն կարող էր լինել մեր օրերում հայտնի ամերիկյան Coca-Cola ըմպելիքի նախնական բաղադրատոմսը։

Հ․ Մանուելը նշում է, որ հայտնաբերված փաստաթուղթը իրենից ներկայացրել է «գովազդային թերթիկ», որը վանքի դեղատունը պատրաստած է եղել ժամանակին՝ այդ բուժիչ ըմպելիքի գնորդների համար։ Փաստաթղթում մանրամասնորեն ներկայացված է elixir vinoso ricostituente-ի բաղադրությունը։ Այն պատրաստելու համար անհրաժեշտ է գինի, որի մեջ ավելացվում են 10 գրամ բոլիվիական կոկայի տերեւներ եւ 30 գրամ կոլայի ընկույզներ։ Վանականներն այդ ըմպելիքը ներկայացրել են որպես ուժերը վերականգնող, բուժիչ եւ կազդուրիչ դեղամիջոց, որը կարող է վերականգնել մարդու ֆիզիկական եւ հոգեկան ուժերի բալանսը։

Փաստաթուղթը թվագրություն չունի, սակայն կարծվում է, որ վանականներն այն կազմել են 19-րդ դարի վերջին։ Այդ շրջանում նրանք ակտիվորեն զբաղվել են Բոլիվիայից բերված կոկաի տերեւների վաճառքով։ Հիշեցնենք, որ կոկաի տերեւների վաճառքի նկատմամբ միջազգային վերահսկողություն սահմանվել է 1961 թվականին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». «Նախնական զինպատրաստություն» առարկան փոխարինեցին «Անվտանգ կենսագործունեությամբ»

«Հրապարակ». «Նախնական զինպատրաստություն» առարկան փոխարինեցին «Անվտանգ կենսագործունեությամբ» Wed, 01 Jul 2026 09:15:16 +0400 44-օրյա պատերազմից …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով