Հինգշաբթի , 27 Օգոստոսի 2026

Ինչ պիտի ակնկալել Իսրայելից

Ինչ պիտի ակնկալել Իսրայելից

Wed, 05 Aug 2026 10:29:24 +0400


ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած միջադեպին՝ այն անթույլատրելի որակելով։

«Երուսաղեմի հայկական թաղամասում հրեա մոլեռանդների հարձակումը Սուրբ Հակոբ վանքի ուղղությամբ անթույլատրելի է, և դրա պարբերական բնույթը խիստ մտահոգիչ հարցեր է առաջացնում»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ վեց հրեաներ հավաքվել էին Հայոց պատրիարքարանի Սուրբ Հակոբ վանքի դիմաց, թքել էին դռան վրա, ապա հայհոյել ու քարեր շպրտել՝ այդ ամենը հեռախոսով ֆիքսելով հայի ուղղությամբ։

Թեպետ ոստիկանությունը հայտնել է ձերբակալված անձանց մասին, սակայն նման դեպքերը եզակի չեն, ինչը, ըստ նախկին պատգամավորի, ցույց է տալիս, որ դրանք կամ հովանավորվում են, կամ իշխանությունները նմանատիպ դեպքերը կանխելու ուղղությամբ առանձնապես ջանքեր չեն գործադրում։

«Իսրայելի կառավարությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն ըստ իրավիճակի օգտագործելու փոխարեն պետք է պատշաճ վերաբերմունք ձևավորի նմանօրինակ գործընթացների նկատմամբ»,-պնդել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Էկոնոմիկայի նախարար ունենք, աշխարհը չունի

Էկոնոմիկայի նախարար ունենք, աշխարհը չունի Sun, 26 Jul 2026 19:45:58 +0400 Իր անմիջական պարտականություններով զբաղվելու …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով