3-4 տարեկանում մտել եք սրճարան, հաստավիզ օխրաննիկներ են եղե՞լ

3-4 տարեկանում մտել եք սրճարան, հաստավիզ օխրաննիկներ են եղե՞լ

Wed, 05 Aug 2026 11:31:06 +0400


ԱԺ նիստի մեկնարկին միջադեպ է տեղի ունեցել, երբ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը փորձել է վարման կարգով ելույթ ունենալ, սակայն ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը նրան ձայն չի տվել։

Ղազարյանը դահլիճից հիշեցրել է, որ ԱԺ կանոնակարգի համաձայն՝ գրանցումից հետո պատգամավորները հնարավորություն ունեն հանդես գալ վարման կարգով, սակայն Ռուբինյանը չի արձագանքել և խոսքը տրամադրել է նույն խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանին։

Ֆարմանյանն իր ելույթում դիմել է ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնի թեկնածու, ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանին՝ նշելով, որ թեև նրան անձամբ չի ճանաչում, սակայն մարդու մասին պատկերացում կարելի է կազմել նրա արտահայտություններից և վարքագծից։

Ընդդիմադիր պատգամավորը խոսել է խոսքի պատասխանատվության և սեփական դիրքորոշումների ձևավորման կարևորության մասին։ Նա նշել է, որ սովորաբար գնահատականներ է տալիս այն ժամանակահատվածներին, որոնցում արդեն չափահաս է եղել, և հիշեցրել է, որ Ալեքսանյանը ծնվել է 1993 թվականին ու չափահաս է դարձել 2013-ին։

Ֆարմանյանն անդրադարձել է նաև Ալեքսանյանի նախկին հայտարարություններին՝ կապված 1990-ականների սերնդի և այդ տարիների իր պատկերացումների հետ։ Նրա խոսքով՝ տարօրինակ է, երբ մարդը մանկության տարիների տպավորությունների հիման վրա գնահատականներ է տալիս Հայաստանի նախկին ղեկավարների գործունեությանը։

Պատգամավորը օրինակ է բերել՝ նշելով, որ եթե այսօր փոքր երեխա ունեցող անձը տարիներ անց փորձի կարծիք հայտնել Նիկոլ Փաշինյանի իշխանության մասին՝ առանց այդ շրջանը գիտակցելու, դա կարող է տարօրինակ ընկալվել։

Ֆարմանյանը նաև կոչ է արել Ալեքսանյանին չհնչեցնել չապացուցված մեղադրանքներ ընդդիմության հասցեին՝ կապված ընտրակաշառքների մասին պնդումների հետ։ Նա նշել է, որ նման հայտարարությունները նույնքան անընդունելի կլինեն, որքան որևէ մեկի հասցեին ծանր մեղադրանքներ ներկայացնելը՝ առանց փաստերի։

«Հիմա ճի՞շտ եմ հասկանում, պրն Ալեքսանյան, Դուք 3-4 տարեկան հասակում մտել եք սրճարան, այնտեղ հաստավիզ օխրաննիկներ են եղե՞լ»,- ասել է պատգամավորը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանն ու Օմանը կկիսեն Հորմուզի նեղուցի նավարկության եկամուտները

Իրանն ու Օմանը կկիսեն Հորմուզի նեղուցի նավարկության եկամուտները Wed, 26 Aug 2026 23:00:07 +0400 Իրանն…

20 րոպե ago

Հակակոռուպցիոնի բակում իրավիճակը լարվեց

Հակակոռուպցիոնի բակում իրավիճակը լարվեց Wed, 26 Aug 2026 22:58:29 +0400 Ակտիվիստ Վարդգես Գասպարին հայտնվել է…

22 րոպե ago

Ինչու են քնում դիրքերում․ Սեյրան Օհանյանի դիտարկումները

Ինչու են քնում դիրքերում․ Սեյրան Օհանյանի դիտարկումները Wed, 26 Aug 2026 22:56:49 +0400 ՊՆ նախկին…

24 րոպե ago

Հայկական տեղանունները, դրանց ստուգաբանությունը եւ թրքացման պատմությունը

Հայկական տեղանունները, դրանց ստուգաբանությունը եւ թրքացման պատմությունը Wed, 26 Aug 2026 22:45:22 +0400 Պատմական քարտեզներում՝…

35 րոպե ago

Ադրբեջանի քարոզչամեքենան ոգեւորությամբ է արձանագրում Քոչարյանի հանդեպ տեղի ունեցողը. քաղաքագետ

Ադրբեջանի քարոզչամեքենան ոգեւորությամբ է արձանագրում Քոչարյանի հանդեպ տեղի ունեցողը. քաղաքագետ Wed, 26 Aug 2026 22:40:08…

40 րոպե ago

Պետք է կանխել այս բեսպրեդելը

Պետք է կանխել այս բեսպրեդելը Wed, 26 Aug 2026 22:34:59 +0400 Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների…

45 րոպե ago