Չորեքշաբթի , 5 Օգոստոսի 2026

3-4 տարեկանում մտել եք սրճարան, հաստավիզ օխրաննիկներ են եղե՞լ

3-4 տարեկանում մտել եք սրճարան, հաստավիզ օխրաննիկներ են եղե՞լ

Wed, 05 Aug 2026 11:31:06 +0400


ԱԺ նիստի մեկնարկին միջադեպ է տեղի ունեցել, երբ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը փորձել է վարման կարգով ելույթ ունենալ, սակայն ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը նրան ձայն չի տվել։

Ղազարյանը դահլիճից հիշեցրել է, որ ԱԺ կանոնակարգի համաձայն՝ գրանցումից հետո պատգամավորները հնարավորություն ունեն հանդես գալ վարման կարգով, սակայն Ռուբինյանը չի արձագանքել և խոսքը տրամադրել է նույն խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանին։

Ֆարմանյանն իր ելույթում դիմել է ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնի թեկնածու, ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանին՝ նշելով, որ թեև նրան անձամբ չի ճանաչում, սակայն մարդու մասին պատկերացում կարելի է կազմել նրա արտահայտություններից և վարքագծից։

Ընդդիմադիր պատգամավորը խոսել է խոսքի պատասխանատվության և սեփական դիրքորոշումների ձևավորման կարևորության մասին։ Նա նշել է, որ սովորաբար գնահատականներ է տալիս այն ժամանակահատվածներին, որոնցում արդեն չափահաս է եղել, և հիշեցրել է, որ Ալեքսանյանը ծնվել է 1993 թվականին ու չափահաս է դարձել 2013-ին։

Ֆարմանյանն անդրադարձել է նաև Ալեքսանյանի նախկին հայտարարություններին՝ կապված 1990-ականների սերնդի և այդ տարիների իր պատկերացումների հետ։ Նրա խոսքով՝ տարօրինակ է, երբ մարդը մանկության տարիների տպավորությունների հիման վրա գնահատականներ է տալիս Հայաստանի նախկին ղեկավարների գործունեությանը։

Պատգամավորը օրինակ է բերել՝ նշելով, որ եթե այսօր փոքր երեխա ունեցող անձը տարիներ անց փորձի կարծիք հայտնել Նիկոլ Փաշինյանի իշխանության մասին՝ առանց այդ շրջանը գիտակցելու, դա կարող է տարօրինակ ընկալվել։

Ֆարմանյանը նաև կոչ է արել Ալեքսանյանին չհնչեցնել չապացուցված մեղադրանքներ ընդդիմության հասցեին՝ կապված ընտրակաշառքների մասին պնդումների հետ։ Նա նշել է, որ նման հայտարարությունները նույնքան անընդունելի կլինեն, որքան որևէ մեկի հասցեին ծանր մեղադրանքներ ներկայացնելը՝ առանց փաստերի։

«Հիմա ճի՞շտ եմ հասկանում, պրն Ալեքսանյան, Դուք 3-4 տարեկան հասակում մտել եք սրճարան, այնտեղ հաստավիզ օխրաննիկներ են եղե՞լ»,- ասել է պատգամավորը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». ՔՊ-ականները եւս մեկ անգամ ցույց տվեցին իրենց անմարդկային նկարագիրը

«Հրապարակ». ՔՊ-ականները եւս մեկ անգամ ցույց տվեցին իրենց անմարդկային նկարագիրը Wed, 05 Aug 2026 09:15:10 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով