Հինգշաբթի , 24 Սեպտեմբերի 2026

Ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել

Ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել

Wed, 05 Aug 2026 13:00:29 +0400


Այսօր Սելեբես ծովում Սելեբես ծովը (կամ Սուլավեսիի ծով) Մինդանաո կղզու (Ֆիլիպիններ) հարավային ափին, գրանցվել է 6.6 մագնիտուդով երկրաշարժ։

Ըստ երկրաբանական ծառայությունների հաղորդման, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Մինդանաո նահանգի Ջեներալ Սանտոս քաղաքից 102 կմ հարավ-արևելք։

Էպիկենտրոնում ցնցումների ինտենսիվության հիման վրա սեյսմիկ իրադարձությունը գնահատվել է որպես «ավերիչ»։

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը երկրաշարժի ուժգնությունը գնահատել է 6.3 մագնիտուդ։ Ըստ ծառայության տվյալների՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա։

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Օդանավակայաններում խափանումներ են եղել․ հայտնի են պատճառները

Օդանավակայաններում խափանումներ են եղել․ հայտնի են պատճառները Mon, 21 Sep 2026 20:30:45 +0400 Մեծ Բրիտանիայում՝ …