Չորեքշաբթի , 14 Հոկտեմբերի 2026

Հնդկաստանը ներողություն է պահանջում Ցուկերբերգից․ հեռացրել են վարչապետի գրառումը

Հնդկաստանը ներողություն է պահանջում Ցուկերբերգից․ հեռացրել են վարչապետի գրառումը

Wed, 05 Aug 2026 17:00:59 +0400


Հնդկաստանի խորհրդարանի հաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների հանձնաժողովը եռօրյա վերջնագիր է ներկայացրել Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգին՝ պահանջելով ներողություն խնդրել վարչապետ Նարենդրա Մոդիի գրառումը ժամանակավորապես հեռացնելու համար:

Այս մասին հայտնել են India Today-ը և News18-ը՝ հղում անելով աղբյուրներին:

Եթե պահանջները չբավարարվեն, Հնդկաստանը մտադիր է չեղարկել Meta-ի իրավաբանորեն պաշտպանված կարգավիճակը (Safe Harbour), սպառնալով քրեական հետապնդման ենթարկել հարթակի ղեկավարներին:

Վերջնագիրը վերաբերում է Մոդիի կողմից Facebook-ում և Instagram-ում հրապարակված տեսաուղերձի հեռացմանը:

Տեսանյութում Հնդկաստանի վարչապետը խոստացել է խիստ միջոցներ ձեռնարկել ուսանողների բողոքի ցույցերի ժամանակ փաստաթղթերի արտահոսքի համար: Meta-ն կարճ ժամանակով արգելափակել է գրառումը, սակայն հետո վերականգնել է այն բացասական արձագանքից հետո:

Խորհրդարանական հանձնաժողովը ժամանակավոր հեռացումը անվանել է «հարձակում ժողովրդավարության վրա»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Ի՞նչն էր ավելի արտառոց՝ պատերազմի օրով Թաթա երգացնե՞լը, թե՞ Հ1-ի ներողությունը

«Հրապարակ»․ Ի՞նչն էր ավելի արտառոց՝ պատերազմի օրով Թաթա երգացնե՞լը, թե՞ Հ1-ի ներողությունը Tue, 29 Sep …