Երեկվա միջադեպին անդրադառնալու կարիրք չկա
Thu, 06 Aug 2026 12:31:24 +0400

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ չի պատրաստվում մանրամասնել Ազգային ժողովում նախորդ օրը տեղի ունեցած միջադեպը՝ նշելով, որ այն արդեն կարգավորվել է։
«Կարծում եմ՝ երեկվա գործընթացին անդրադառնալու անհրաժեշտություն չկա, մենք չենք անդրադառնա, քանի որ իրավիճակը հարթվել է»,- լրագրողների հետ զրույցում ասել է Կարապետյանը։
Նա այսպես է արձագանքել ԱԺ նիստի ընթացքում տեղի ունեցած միջադեպին, երբ իր ելույթի ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավորներից մեկին անվանել էր «հորթ», ինչից հետո խորհրդարանում իրավիճակը լարվել էր։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր