Երեքշաբթի , 22 Սեպտեմբերի 2026

ՊՆ նախարարից «աչոտ» ուզեց․․․

ՊՆ նախարարից «աչոտ» ուզեց․․․

Thu, 06 Aug 2026 13:00:58 +0400


Քեմփ Դեյվիդում կայացած կառավարության նիստի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթից բացատրություն է պահանջել ամերիկյան զինանոցների, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության հրթիռների պակասի վերաբերյալ:

Այս մասին հաղորդել է The Washington Post-ը՝ հղում անելով երկու իրազեկ աղբյուրների:

Նրանց խոսքով՝ Թրամփը կարծում էր, որ իրեն մոլորեցրել են զինամթերքի քանակի վերաբերյալ:

Նախագահը կարծում էր, որ պակասը լուծվել է, հավելել են աղբյուրները:

Երկու աղբյուրների փոխանցմամբ՝ Հեգսեթը պաշտպանվել է Թրամփի առջև և մեղադրել է իր տեղակալ Սթիվեն Ֆեյնբերգին զինամթերքի պակասի և նախագահի ոչ լիարժեք տեղեկատվության համար:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

2 հակադիր կարծիք ու 2 հակոտնյա հանրություն

2 հակադիր կարծիք ու 2 հակոտնյա հանրություն Tue, 22 Sep 2026 09:00:09 +0400 Անկախության օրվա …