«Հրապարակ»․ Փաշինյանը «հետեւում» է իրենց շների էջերին, իսկ կնոջ եւ դուստրերի էջերին չի հետեւում

«Հրապարակ»․ Փաշինյանը «հետեւում» է իրենց շների էջերին, իսկ կնոջ եւ դուստրերի էջերին չի հետեւում

Fri, 07 Aug 2026 08:15:05 +0400


Փետրվարին, երբ Աննա Հակոբյանը հայտարարեց, որ ինքն այլեւս Նիկոլ Փաշինյանի կինը չէ եւ հեռանում է կառավարական առանձնատներից, ամուսինները սկսեցին չհետեւել միմյանց նաեւ Ինստագրամում, ինչպես ասում են` «ատպիսկա» եղան: Այնուհետեւ, կարճ ժամանակ անց` ընտրությունների շեմին, Աննա Հակոբյանը կրկին հայտնվեց կառավարական ամառանոցում, եւ լրագրողների հարցին ի պատասխան, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը շնորհակալ է, որ Աննան եւս մեկ շանս է տվել իրեն` ընտանիքը վերականգնելու: Հետո տիկին Աննան անհետացավ ասպարեզից` նա քարոզարշավին չմասնակցեց: Իսկ հունիսի 7-ից հետո երբեւէ որեւէ տեղ չի երեւացել ամուսնու հետ: Որքան էլ տարօրինակ է, 20 օրից ավելի արձակուրդ վերցրած` սարերով ու ձորերով թափառող, թատրոն, սրճարան գնացող, հեծանիվ վարող Նիկոլ Փաշինյանը ոչ մի տեղ կնոջ հետ չերեւաց: Եվ պարզ չէ` ի վերջո, ընտանիքը վերամիավորվե՞լ է, թե՞ ոչ: Միայն տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի հրամանով` պետական բյուջեից ֆինանսավորմամբ Աննա Հակոբյանը մեկնեց Նյու Յորք` առաջին տիկնանց եւ առաջին պարոնների ինչ-որ դասընթացի մասնակցելու: Իսկ օրեր առաջ էլ սկսեց խոսել ընտանեկան բռնության մասին` կոչ անելով կանանց բարձրաձայնել այդ խնդիրները, պայքարել ընտանեկան բռնության դեմ, նաեւ` օրենսդրական փոփոխություններ անել` Քրեական օրենսգրքում հատուկ ընտանեկան բռնության համար պատժի հոդված ներմուծելով:

Ապա հայտարարեց, որ ընտանեկան բռնության դեմ պայքարի ընթացքում իր անձին ուղղված սպառնալիքներ է «զգացել», եւ կոչ արեց դատախազությանը՝ արձագանքել դրան․ «Ընտանիքներում բռնության թեմայի բարձրաձայնումից հետո կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում: Երկրի հեղինակությանը մեծ հարված կլինի, եթե վարչապետի կինը բռնության զոհ դառնա»։ Իհարկե, այս պայքարի կոնտեքստում ոմանք կասկածներ ունեցան, թե Փաշինյանի ընտանիքում էլ է բռնություն կիրառվել, եւ Աննա Հակոբյանի պայքարը նաեւ անձնական խնդիրներից է բխում, բայց նրանց ընտանեկան հարաբերությունների բնույթից լավատեղյակ անձինք հերքեցին դա` եթե անգամ կա բռնություն, ապա դա ֆիզիկական չէ:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի` վարչապետի պաշտոնում վերանշանակվելուց հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած իր հայտարարագրում նա, որպես ընտանիքի անդամի, նշել է նաեւ Աննա Հակոբյանի անունը, ինչը չի արել, օրինակ, որդու՝ Աշոտ Փաշինյանի պարագայում, որպես համատեղ չբնակվող անձ չհիշատակելով հայտարարագրում։

Սակայն, որքանով մեզ հաջողվեց պարզել, Փաշինյան-Հակոբյան զույգը միմյանց գործունեությամբ այնքան էլ հետաքրքրված չէ` նրանք դեռ Ինստագրամում միմյանց չեն հետեւում` հետեւորդներ չեն։ Ավելին` Փաշինյանն Ինստագրամում հետեւում է միայն իրենց շների անունով բացված էջին, իսկ կնոջ կամ դուստրերի էջերին չի հետեւում։ Իսկ Աննա Հակոբյանն Ինստագրամում, ի տարբերություն ամուսնու, հետեւում է դուստրերի էջերին, ինչպես նաեւ՝ «Իմ քայլը» հիմնադրամի եւ եւս 7 տարբեր ընկերությունների էջերի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Լաշա Տալախաձեն վերադառնում է, բայց Լալայանը պատրաստ է

Լաշա Տալախաձեն վերադառնում է, բայց Լալայանը պատրաստ է Thu, 15 Oct 2026 16:45:25 +0400 Ծանրամարտի…

12 րոպե ago

Անվտանգության խիստ միջոցներ, զննման հատուկ սարքեր՝ Երեւանում Գուտերեշի ասուլիսից առաջ

Անվտանգության խիստ միջոցներ, զննման հատուկ սարքեր՝ Երեւանում Գուտերեշի ասուլիսից առաջ Thu, 15 Oct 2026 16:33:21…

24 րոպե ago

Արծվաշենը տեղից մի՛ շարժիր, քեզ տեղիցդ շարժիր ու գնա՛…

Արծվաշենը տեղից մի՛ շարժիր, քեզ տեղիցդ շարժիր ու գնա՛… Thu, 15 Oct 2026 16:15:22 +0400…

42 րոպե ago

Մարդը ԱԺ-ում այլ դիրքորոշմամբ կարող է հանդես գալ, ՍԴ-ում լրիվ ուրիշ մարդ են դառնում. Սեդա Սաֆարյան

Մարդը ԱԺ-ում այլ դիրքորոշմամբ կարող է հանդես գալ, ՍԴ-ում լրիվ ուրիշ մարդ են դառնում. Սեդա…

1 ժամ ago

Մենք ոչ մի դիմում չենք ստացել «Դոնալդ Թրամփի անվան տրանսպորտային երթուղի» նախագծին մասնակցելու վերաբերյալ

Մենք ոչ մի դիմում չենք ստացել «Դոնալդ Թրամփի անվան տրանսպորտային երթուղի» նախագծին մասնակցելու վերաբերյալ Thu,…

1 ժամ ago

«Արարատ-Արմենիային» լուրջ փորձություն է սպասվում. նրանք կխաղան այսօր

«Արարատ-Արմենիային» լուրջ փորձություն է սպասվում. նրանք կխաղան այսօր Thu, 15 Oct 2026 15:30:08 +0400 Հայաստանի…

1 ժամ ago