Զրուցել է Միշուստինի հետ. ի՞նչ է ասել նիստին
Fri, 07 Aug 2026 10:14:12 +0400

Գրել էինք, որ Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը։
Նիստից առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը կարճ զրույց են ունեցել։
Նիստին Փաշինյանը նշել է, որ Հայաստանի համար Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ համագործակցության զարգացումն ու խորացումը շարունակում են մնալ արտաքին քաղաքական և տնտեսական կարևոր ուղղություններից մեկը։
Վարչապետի խոսքով՝ այս մոտեցումը ներառվելու է նաև Հայաստանի նոր կառավարության ծրագրում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր