Նավթի ներմուծումը հասել է զրոյական մակարդակի
Fri, 07 Aug 2026 19:30:12 +0400

Առաջին անգամ 1985 թվականից ի վեր, Սաուդյան Արաբիայից Միացյալ Նահանգներ նավթի ներմուծումը զրոյական մակարդակի է հասել։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ Համաձայն տեղեկությունների, դեռեւս ապրիլին Վաշինգտոնը Էր-Ռիյադից օրական 600 հազար բարել նավթ էր գնում։ Սակայն Հորմուզի նեղուցում նավագնացության խաթարումը՝ Մերձավոր Արեւելյան էսկալացիայի պատճառով, ստիպեց, որպեսզի ամերիկյան նավթավերամշակման ձեռնարկությունները սաուդական մատակարարումներին փոխարինող որոնեն։ Այս պահի դրությամբ՝ հիմնական մատակարար է դարձել Վենեսուելան եւ հուլիսին օրական Միացյալ Նահանգները Վենեսուելայից 600 հազար բարել նավթ է գնում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր