Երեքշաբթի , 13 Հոկտեմբերի 2026

Պայթյուն միկրոավտոբուսում․ կան զոհեր եւ վիրավորներ

Պայթյուն միկրոավտոբուսում․ կան զոհեր եւ վիրավորներ

Fri, 07 Aug 2026 20:30:51 +0400


Չորս մարդ է զոհվել ինքնաշեն պայթուցիկի պայթյունի հետեւանքով՝ Սիրիայի Ջարամանա քաղաքում, որը գտնվում է մայրաքաղաք Դամասկոսի մոտակայքում։ Այս մասին հայտնում է Syria TV-ն։ Տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ է ստացել եւս 14 մարդ։ Տուժածների շարքում կան նաեւ կանայք եւ երեխաներ։ Բոլոր տուժածները տեղափոխվել են մասնավոր հիվանդանոցներ։ Պայթյունը որոտացել է քաղաքի մարդաշատ շրջանում։ Դեպքի վայրում աշխատում են օպերատիվ ծառայությունները։ Պայթյունը որակվել է որպես ահաբեկչություն։ Բռնարարքն իրականացնողի կամ կազմակերպիչների մասին դեռ տեղեկություններ չեն հրապարակվել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պայթյուն էլեկտրակայանում․ կան տուժածներ

Պայթյուն էլեկտրակայանում․ կան տուժածներ Sat, 12 Sep 2026 04:30:26 +0400 Պայթյուն է տեղի ունեցել Շվեյցարիայի …