Երկուշաբթի , 12 Հոկտեմբերի 2026

Արտակարգ միջադեպ՝ Գերմանիայի օդանավակայանում․ ու՞մ է մեղադրում ԱՄՆ-ն

Արտակարգ միջադեպ՝ Գերմանիայի օդանավակայանում․ ու՞մ է մեղադրում ԱՄՆ-ն

Sat, 08 Aug 2026 09:30:44 +0400


ԱՄՆ հետախուզությունը Գերմանիայի Լայպցիգ/Հալլե օդանավակայանում տեղի ունեցած միջադեպը, որտեղ ուկրաինական Ան-124 ինքնաթիռի մոտ հայտնաբերվել է պայթուցիկ նյութով անօդաչու թռչող սարք, կապել է Ռուսաստանի հետ։ Այս մասին The Wall Street Journal-ին հայտնել են անանուն ամերիկացի պաշտոնյաներ։

Միջադեպի վերաբերյալ ԱՄՆ հետախուզական հաղորդագրություններին ծանոթ աղբյուրները այն կապում են ռուսական իշխանությունների հետ։ Սակայն, ինչպես նշում է Wall Street Journal-ը, Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը դեռևս չի նշել Ռուսաստանին որպես հնարավոր մեղավոր։ Նա ասել է, որ հետաքննության նպատակն է պարզել, թե արդյոք օտարերկրյա երկրները ներգրավված են միջադեպում, և միջադեպն անվանել է «նոր սպառնալիքի սցենար»։

Լայպցիգի օդանավակայանի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է օգոստոսի 5-ի գիշերը, երբ ուկրաինական ինքնաթիռի մոտ հայտնաբերվել է կասկածելի առարկա, որը նույնականացվել է որպես անօդաչու թռչող սարք։

Ան-124-ից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող անօդաչու թռչող սարքին ամրացված է եղել պայթուցիկ նյութեր պարունակող փաթեթ, հավանաբար Semtex պլաստիկ նյութ։ Դաշնային ոստիկանությունը առարկան դասակարգել է որպես հնարավոր ինքնաշեն պայթուցիկ սարք։

Գերմանիայի ուժային մարմինների տվյալներով՝ պայթուցիկը չի պայթել միայն դետոնատորի անսարքության պատճառով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

COP 17-ին երկուշաբթի օրը լրացուցիչ 2 միլիոն դոլար կհատկացվի

COP 17-ին երկուշաբթի օրը լրացուցիչ 2 միլիոն դոլար կհատկացվի Sat, 10 Oct 2026 13:45:19 +0400 …