Երեքշաբթի , 3 Նոյեմբերի 2026

Բաքվում մեծ ակնկալիքներ ունեն հայ-ադրբեջանական առևտրաշրջանառությունից

Բաքվում մեծ ակնկալիքներ ունեն հայ-ադրբեջանական առևտրաշրջանառությունից

Sat, 08 Aug 2026 16:00:05 +0400


Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական կապերի լիակատար վերականգնումից հետո երկու երկրների միջև փոխադարձ առևտուրը կարող է հասնել տարեկան մոտ 300 միլիոն դոլարի։

Այսպիսի կարծիք է հայտնել Միլլի Մեջլիսի պատգամավոր, տնտեսագետ Վուգար Բայրամովը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Հիշեցնելով, որ այսօր լրանում է Վաշինգտոնյան համաձայնագրի ստորագրման մեկամյակը, նա նշել է՝ ձևավորված տարածաշրջանային կարգը նոր հնարավորություններ է ստեղծում ամբողջ Կովկասի զարգացման համար։

«Սա ակնհայտ է ոչ միայն ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացման, այլև տարածաշրջանում խաղաղության և համագործակցության նոր հիմքի ձևավորման մեջ», – նշել է Բայրամովը։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին «և, որպես այս մոտեցման մաս, էներգակիրներ է արտահանում Հայաստան։ Ավելին, վերացվել են Հայաստան ուղարկվող բեռների հետ կապված բոլոր սահմանափակումները»։

Ադրբեջանցի պատգամավորի պնդմամբ, TRIPP-ի շահագործման հանձնումը, հաղորդակցությունների վերականգնումը և տարածաշրջանի երկրների միջև տնտեսական կապերի ընդլայնումը կարևոր պայմաններ են խաղաղության ամրապնդման համար։

Ըստ Բայրամովի, տարբեր հաշվարկները ցույց են տալիս «Ադրբեջանի և Հայաստանի միջև 38 տեսակի ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացի իրագործելիությունը։

«Սա նշանակում է, որ տնտեսական կապերի լիակատար վերականգնումից հետո երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կարող է հասնել տարեկան մոտ 300 միլիոն դոլարի։ Սա ներառում է ինչպես Հայաստանից Ադրբեջան արտահանումը, այնպես էլ Ադրբեջանից Հայաստան արտահանումը», – ասել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանի ի՞նչ առաջարկի դեպքում «Ուժեղ Հայաստանը» կաջակցի նոր Սահմանադրության ընդունմանը

Փաշինյանի ի՞նչ առաջարկի դեպքում «Ուժեղ Հայաստանը» կաջակցի նոր Սահմանադրության ընդունմանը Mon, 02 Nov 2026 12:32:27 …