Երկուշաբթի , 10 Օգոստոսի 2026

Ինչ է տեղի ունեցել այսօր Դաշտավանում

Ինչ է տեղի ունեցել այսօր Դաշտավանում

Sun, 09 Aug 2026 14:45:51 +0400


Օգոստոսի 9-ին ԶԼՄ-ներում հրապարակում է տարածվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում հնչել են նաև կրակոցներ և կան վիրավորներ։

ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից հայտնում են, որ կրակոցների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, հրազենային վնասվածքով որևէ անձ չկա։

«Օգոստոսի 9-ին՝ ժամը 00.40-ի սահմաններում, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղի եկեղեցու մոտ վիճաբանություն է։

Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ միջադեպին մասնակից մի խումբ անձանց վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի արդյունքում միմյանց հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով։

Ոստիկանության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով միջադեպին մասնակից մի քանի անձ ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին։

Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հանգամանքները պարզվում են»,- ասված է ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության հաղորդագրության մեջ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վերջնագի՞ր են ներկայացրել. ի՞նչ տարբերակներ կան

Վերջնագի՞ր են ներկայացրել. ի՞նչ տարբերակներ կան Mon, 10 Aug 2026 20:45:51 +0400 Բրազիլացի հարձակվող Նեյմարի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով