Երեքշաբթի , 22 Սեպտեմբերի 2026

24-ամյա տղան դանակով հարվածել է 21 և 20-ամյա երիտասարդներին

24-ամյա տղան դանակով հարվածել է 21 և 20-ամյա երիտասարդներին

Sun, 09 Aug 2026 21:15:00 +0400


Օգոստոսի 9-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն Վեդիի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել երկու երիտասարդ։

Մեկնած Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները պարզել են, որ անձնական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է Արալեզ գյուղի 21 և 20-ամյա երիտասարդներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

21-ամյա երիտասարդը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։Երիտասարդների կյանքին վտանգ չի սպառնում։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

Ձեռնարկվում են միջոցառումներ դանակահարած երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Կիևի ԱԱԾ շենքին

Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Կիևի ԱԱԾ շենքին Fri, 04 Sep 2026 20:30:57 +0400 …