Երեքշաբթի , 1 Սեպտեմբերի 2026

Նախկին հրամանատարը բարձր պաշտոն է ստացել Իրանում

Նախկին հրամանատարը բարձր պաշտոն է ստացել Իրանում

Mon, 10 Aug 2026 12:00:55 +0400


Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին գլխավոր հրամանատար և Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհսեն Ռեզային նշանակվել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար: Այս մասին հայտնել է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի ղեկավար Մոհամմադ Մեհդի Թաբաթաբային։

«Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի պաշտոնից Մոհամմադ Բաղեր Զոլգադրայի հրաժարականի և նորպաշտոնի ընդունման կապակցությամբ ԻրանիԻսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Պեզեշքիանի հրամանագրով Մոհսեն Ռեզային նշանակվել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար», – գրել Է նա X-ում:

Ռեզային այդ պաշտոնում փոխարինել է Մոհամմադ Բաղեր Զոլգադրին, որն իր հերթին այդ պաշտոնում նշանակվել էր մարտի 27-ին՝ իր նախորդի՝ Ալի Լարիջանիի մահից հետո: Զոլգադրն էլ նշանակվել է Խամենեիի քաղաքական հարցերով խորհրդական:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահը երեք ամսով կալանավորվել է

Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահը երեք ամսով կալանավորվել է Sun, 30 Aug 2026 17:00:05 +0400 Լեհական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով