«Սպեցնազի» աշխատո՞ղն է շանը դանակահարել
Mon, 10 Aug 2026 23:14:30 +0400

2 ժամ առաջ Չարբախում, Գորգիսյանի անվան այգում դանակահարել են շանը։ Ականատեսը զանգահարել է ոստիկանություն։ Դեպքն արձանագրվել է։ Ըստ նախնական տեղեկությունների, կենդանուն դանակահարողը սպիտակ BMW է քշում, որը կայանում է այգու մատույցներում։
Ըստ որոշ չճշտված տեղեկությունների, դանակահարողը «սպեցնազի» աշխատող է, որը այդ տարածքում ապրում է վարձով։
Շանը տեղի կենդանասերները տեղափոխել են կլինիկա, նա այս պահին վիրահատվում է։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր