Կիրակի , 9 Օգոստոսի 2026

Թրամփը կոչ է արել ձերբակալել Օբամային

Թրամփը կոչ է արել ձերբակալել Օբամային

Tue, 12 May 2026 13:30:57 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել ձերբակալել Միացյալ նահանգների նախկին նախագահ Բարաք Օբամային: Սպիտակ տան ներկայիս ղեկավարը այս մասին գրել է TruthSocial սոցիալական ցանցում:

«ԿՀՎ-ի և ՀԴԲ-ի քսան գործակալներ քաղաքական ռումբ են նետել Օբամայի վրա՝ հաստատելով, որ Բարաք Օբաման և ԿՀՎ նախկին տնօրենը հորինել են Ռուսաստանի մասին կեղծիք, որը գրեթե մեկ տասնամյակ պահվում էր ԿՀՎ-ի պահոցում՝ հետախուզական մանիպուլյացիաների միջոցով նախագահ Թրամփի ընտրությունը վարկաբեկելու համար», – գրել է Թրամփը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը նույն կոչն արել էր այս տարվա փետրվարին: Այնուհետև Սպիտակ տան ղեկավարը նաև մեղադրել է նախկին պետության ղեկավարին անձամբ ԿՀՎ-ին գաղտնի կերպով հրամայելու մեջ՝ կեղծ ապացույցներ հորինել Թրամփի և Ռուսաստանի միջև 2016 թվականի ընտրությունների ժամանակ դեմոկրատ նախագահի թեկնածուի դեմ դավադրության մասին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԱԳ նախկին նախարարին կբանտարկե՞ն

ԱԳ նախկին նախարարին կբանտարկե՞ն Sat, 08 Aug 2026 16:30:34 +0400 Հունգարիայում նախկին արտգործնախարար Պետեր Սիյարտոյի …