«Հրապարակ»․ Սկանդալ. անգործ մնացած պաշտոնյան՝ ընդդեմ ՔԿԾ պետի

«Հրապարակ»․ Սկանդալ. անգործ մնացած պաշտոնյան՝ ընդդեմ ՔԿԾ պետի

Tue, 11 Aug 2026 08:05:09 +0400


2025 թվականի դեկտեմբերի 31-ից պաշտոնապես դադարեցվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը: Ազգային ժողովում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը զեկուցել էր, որ հին կենտրոնացված մոդելից հրաժարվելու արդյունքում հիվանդանոցային խնամքի կարիք ունեցող դատապարտյալները տեղափոխվել են «Արմավիր» ՔԿՀ-ի մասնագիտացված ստորաբաժանում կամ բուժումը կստանան քաղաքացիական հիվանդանոցներում:
Սակայն հարցը միայն հիվանդ կալանավորներին տեղավորելը չէ, այս լուծարման հետեւանքով հիմնարկի բազմաթիվ աշխատակիցներ են կրճատվել, մնացել առանց աշխատանքի: Ստեղծված իրավիճակում կրճատված աշխատակիցներն իրենց իրավունքների վերականգնման համար արդեն դիմել են դատարան: Մասնավորապես՝ լուծարված հիվանդանոցի անվտանգության ծառայության պետ Վարդան Բալդրյանը, մեր տեղեկություններով, քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադեւոսյանի՝ պահանջելով անվավեր ճանաչել աշխատանքից ազատման հրամանը, վերականգնել իր իրավունքները եւ հարկադիր պարապուրդում եղած ժամանակահատվածի համար վճարել։

Մենք փորձեցինք պարզել, թե հատկապես ինչ պատճառով է աշխատանքից ազատվել Վարդան Բալդրյանը, սակայն Քրեակատարողական ծառայությունից մեզ հայտնեցին, որ պետի որոշումները չեն հրապարակվում։ Սա նշանակում է, որ հանրությանը հրաժարվում են տեղեկացնել, թե կոնկրետ ինչ հիմքով, ինչու է պետական ծառայողն ազատվել աշխատանքից։

Այս ֆոնին բնական հարց է առաջանում՝ իսկ Դատապարտյալների հիվանդանոցի մյուս աշխատակիցներն աշխատանքով ապահովվե՞լ են։ Ինչպես պաշտոնական պարզաբանմամբ մեզ հայտնեցին Քրեակատարողական ծառայությունից, հիմնարկի անձնակազմի միայն մի մասն է տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ-ում աշխատելու։ Որոշ աշխատակիցներ հրաժարվել են շարունակել իրենց գործունեությունն այնտեղ, քանի որ «Արմավիր» ՔԿՀ-ն տարածքային առումով բավականին հեռու է, եւ հենց այդ հեռավորությունից ելնելով՝ հրաժարվել են տեղափոխվել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Այդ հրաժարումը վերաբերու՞մ է գերիների վերադարձին․ հարցեր՝ խաղաղության «ռահվիրային»

Այդ հրաժարումը վերաբերու՞մ է գերիների վերադարձին․ հարցեր՝ խաղաղության «ռահվիրային» Wed, 14 Oct 2026 23:56:14 +0400…

5 ժամ ago

Լեոնարդո ԴիԿապրիոյին լուսանկարել են ընկերուհու հետ լողափին

Լեոնարդո ԴիԿապրիոյին լուսանկարել են ընկերուհու հետ լողափին Wed, 14 Oct 2026 23:55:22 +0400 51-ամյա Լեոնարդո…

5 ժամ ago

Վան Գոգի՝ 60 տարի հանրությանը չցուցադրված կտավը կվաճառվի 180 մլն դոլարով

Վան Գոգի՝ 60 տարի հանրությանը չցուցադրված կտավը կվաճառվի 180 մլն դոլարով Wed, 14 Oct 2026…

5 ժամ ago

Ray-Ban կայսրության ժառանգորդը պատմել է թմրանյութերից կախվածության և 2 հազար սիրուհիների մասին

Ray-Ban կայսրության ժառանգորդը պատմել է թմրանյութերից կախվածության և 2 հազար սիրուհիների մասին Wed, 14 Oct…

5 ժամ ago

Հայ-թուրքական սահմանի բացո՞ւմ, Փաշինյանի խաղաղության ծրագիր․ Օրվա թոփ թեմաները

Հայ-թուրքական սահմանի բացո՞ւմ, Փաշինյանի խաղաղության ծրագիր․ Օրվա թոփ թեմաները Wed, 14 Oct 2026 23:15:02 +0400…

5 ժամ ago

«Գաղտնի նյութերը» վերադառնում են․ ինչ է սպասվում նոր նախագծում

«Գաղտնի նյութերը» վերադառնում են․ ինչ է սպասվում նոր նախագծում Wed, 14 Oct 2026 23:00:19 +0400…

5 ժամ ago