ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը

ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը

Tue, 11 Aug 2026 09:30:37 +0400


Ամերիկայի Միացյալ Նահանգները, Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը համատեղ հայտարարություն են արել Սպիտակ տանը 2025-ի օգոստոսի 8-ին կայացած Խաղաղության գագաթնաժողովի մեկամյա տարեդարձի կապակցությամբ։

Հայտարարության մեջ ասվում է.

Մեկ տարի առաջ նախագահ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ պատմական գագաթնաժողով, որի ընթացքում վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը ստորագրեցին Խաղաղության համատեղ հռչակագիրը։ Երեք առաջնորդների ներկայությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագիծը։ Այս առաջին տարեդարձի կապակցությամբ խորը հպարտություն կա այն ամենում, ինչին մեր երկրները հասել են միասին, և մեծ վճռականություն՝ շարունակելու կառուցել այն հիմքի վրա, որը վերջ դրեց տասնամյակներ տևած հակամարտությանը և Հարավային Կովկասը դրեց ավելի բարգավաճ ապագայի ուղու վրա։ Ի ճանաչումն խաղաղության ապահովմանն ուղղված այս պատմական և հսկայական ջանքերի՝ վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը համատեղ առաջադրեցին նախագահ Թրամփի թեկնածությունը Նոբելյան խաղաղության մրցանակի համար։Համատեղ հռչակագիրը, Միացյալ Նահանգների աջակցությամբ, Հայաստանի և Ադրբեջանի համար ապահովեց հստակ ճանապարհային քարտեզ՝ խաղաղությունն ամրապնդելու, բարգավաճման հասնելու և գործընկերությունը խորացնելու համար։ Այս համարձակ առաջնորդների հանդիպումից ի վեր մեկ տարվա ընթացքում երկրները շարունակական հաջողության համար հիմքեր են ստեղծել։

1․ Հայաստանը և Ադրբեջանը պահպանել են կայունությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով, և երկուստեք կոնկրետ քայլեր են ձեռնարկում հարաբերությունների կարգավորման, սահմանների սահմանազատման և երկարատև կայունության ապահովման համար կենսական նշանակություն ունեցող միջոցառումների միջոցով վստահության ամրապնդման ուղղությամբ։

2․ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) բազմամոդալ տարանցիկ ուղին տեսլականից վերածվում է իրականության՝ հստակ առաջընթացով, ինչպիսին է ենթակառուցվածքների զարգացումն առաջ մղելու համար ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերություն ստեղծելու վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ համաձայնությունը։ Հայաստանում արդեն ընթանում են ինժեներական հետազոտություններ։ Ադրբեջանն իր տարածքում գրեթե ավարտել է ավտոմայրուղու և երկաթուղու կառուցումը՝ Հայաստանի տարածքում գտնվող ԹՐԻՓՓ-ին միանալու համար։ Երեք երկրները նաև աջակցում են ԹՐԻՓՓ-ի շրջանակներում էլեկտրահաղորդման գծի կառուցմանը։

3․ Միացյալ Նահանգները 201 միլիոն դոլարի դրամաշնորհ է հատկացրել Թրանս-Կասպյան ձեռնարկությունների հիմնադրամին՝ նպաստելու մասնավոր հատվածի ներդրումների ներգրավմանը Թրանս-Կասպյան առևտրային ուղու (Միջին միջանցք) Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հատվածներում։

4․ Միացյալ Նահանգները խորացրել է կապերը Հայաստանի, Ադրբեջանի հետ՝ ստորագրելով նոր, երկկողմ ռազմավարական գործընկերություններն սահմանող կանոնադրություններ, ինչպես նաև փոխըմբռնման հուշագրեր էներգետիկ անվտանգության, սահմանային ենթակառուցվածքների և անվտանգության, արհեստական բանականության և կիսահաղորդիչների նորարարության, և կարևորագույն հանքանյութերի վերաբերյալ, որոնք ներդրում են երեք պետությունների երկարաժամկետ բարգավաճման մեջ և արդեն շոշափելի արդյունքներ են տվել։

5․ Հետևելով Սպիտակ տանը կայացած Խաղաղության գագաթնաժողովի ոգուն՝ Ադրբեջանը միակողմանիորեն վերացրել է բոլոր տարանցման սահմանափակումները Հայաստանի նկատմամբ։ Անցած մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով Հայաստան և Հայաստանից փոխադրվել է շուրջ 60,000 տոննա ապրանք։ Ադրբեջանը նաև 20,000 տոննա նավթամթերք է մատակարարել Հայաստանին։ Երկու երկրները շարունակում են աշխատել երկկողմ առևտրի ավելացման ուղղությամբ։

6․ Երկու երկրների հեռահաղորդակցության օպերատորները ստորագրել են համացանցային կապի վերաբերյալ համաձայնագիր, որը կնպաստի տարածաշրջանային կապուղիների դիվերսիֆիկացմանը, Հարավային Կովկասում հուսալիության և դիմակայունության բարձրացմանը, ինչպես նաև Եվրասիայի հեռահաղորդակցային ցանցերի ենթակառուցվածքների զարգացմանը։

7․ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ դիմումի հիման վրա ԵԱՀԿ Մինսկի խումբը և հարակից կառույցները լուծարվել են՝ ի ճանաչումն նրա, որ չլուծված հակամարտության դարաշրջանն ավարտված է։

8․ Միացյալ Նահանգների հրավերով Հայաստանը և Ադրբեջանը միացել են Խաղաղության խորհրդին՝ ցույց տալով, որ նրանք Միացյալ Նահանգների կողքին են ավելի խաղաղ և բարգավաճ աշխարհ կերտելու ջանքերում։

Միացյալ Նահանգները, Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատում են իրենց անսասան աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և իրավազորությանը՝ իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Երեք երկրները շարունակում են հանձնառու մնալ օգոստոսի 8-ի Համատեղ հռչակագրի լիարժեք իրականացմանը՝ դրա տառին և ոգուն համապատասխան, ինչպես նաև տարածաշրջանի բացառիկ տնտեսական ներուժի բացահայտմանը։ Ավելին, Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ Հայաստանի և Ադրբեջանի հետ ստորագրված երկկողմ կանոնադրությունների և փոխըմբռնման հուշագրերի լիարժեք իրականացմանը, ինչպես նաև երկու երկրների հետ իր երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանը։ Իրական խաղաղությունը երբեք մեկ օրում չի կերտվում, բայց ինչպես ասում է նախագահ Թրամփը` «Խոստումները տրված են, խոստու

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իր մեքենայում սպանել են ռազմական հետախուզության պետին․ մանրամասներ

Իր մեքենայում սպանել են ռազմական հետախուզության պետին․ մանրամասներ Tue, 11 Aug 2026 10:30:00 +0400 Լիբիայի…

12 րոպե ago

«Հրապարակ». Տաքսու ուղեվարձը թանկացել է

«Հրապարակ». Տաքսու ուղեվարձը թանկացել է Tue, 11 Aug 2026 10:25:50 +0400 Օգոստոսի սկզբից Նոյեմբերյան-Երեւան եւ…

17 րոպե ago

«Հրապարակ». Այն, ինչ տեղի է ունենում, սանձարձակություն է, անբարոյականություն է, հակակոնվենցիոն է

«Հրապարակ». Այն, ինչ տեղի է ունենում, սանձարձակություն է, անբարոյականություն է, հակակոնվենցիոն է Tue, 11 Aug…

27 րոպե ago

Մոսկվան զգուշացնում է Հայաստանին՝ փորձում է պառակտել ԵԱՏՄ երկրները

Մոսկվան զգուշացնում է Հայաստանին՝ փորձում է պառակտել ԵԱՏՄ երկրները Tue, 11 Aug 2026 10:00:46 +0400…

42 րոպե ago

«Հրապարակ». Երեմյանի պաշտոնին դեռ փոխարինող չեն նշանակել, կրթահամալիրում անհանգիստ են

«Հրապարակ». Երեմյանի պաշտոնին դեռ փոխարինող չեն նշանակել, կրթահամալիրում անհանգիստ են Tue, 11 Aug 2026 09:45:18…

57 րոպե ago

«Հրապարակ». Ինչով է զբաղվելու ՔՊ-ական նախկին պատգամավոր Էմմա Պալյանը

«Հրապարակ». Ինչով է զբաղվելու ՔՊ-ական նախկին պատգամավոր Էմմա Պալյանը Tue, 11 Aug 2026 09:15:19 +0400…

1 ժամ ago