«Հրապարակ». Երեմյանի պաշտոնին դեռ փոխարինող չեն նշանակել, կրթահամալիրում անհանգիստ են

«Հրապարակ». Երեմյանի պաշտոնին դեռ փոխարինող չեն նշանակել, կրթահամալիրում անհանգիստ են

Tue, 11 Aug 2026 09:45:18 +0400


Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի նախկին տնօրեն Ռուզաննա Երեմյանի՝ պատգամավոր դառնալուց հետո կրթահամալիրը նոր տնօրեն դեռ չունի՝ «Հրապարակ»-ի հարցին ի պատասխան, հայտնեց Երեւանի քաղաքապետարանի մամուլի պատասխանատու Արտյոմ Կարապետյանը։ Նա նշեց, որ նոր տնօրենի մրցույթ դեռեւս չի անցկացվել․ «Օրերս տնօրենի թափուր հաստիքի համալրման համար նոր մրցույթ է հայտարարվելու։ Այս պահին տնօրենի ԺՊ եւս չկա նշանակված»։ Նա նաեւ ընդգծեց, որ հարցն օրերի ընթացքում կլուծվի, եւ մինչ նոր ուսումնական տարվա մեկնարկը, կրթահամալիրի տնօրենի թափուր պաշտոնը համալրված կլինի։ Մանավանդ որ կրթահամալիրը տեւական ընդմիջումից հետո պետք է վերսկսի գործունեությունը նորակառույց շենքում, եւ ուսումնական պրոցեսը կազմակերպելու հարցում առավել կարեւոր է լինելու տնօրենի ներկայությունը:

Նշենք, որ Ռուզաննա Երեմյանն ակտիվ ՔՊ-ական է։ 2025-ին հատկապես մեծ աղմուկ առաջացրեց նրա հրապարակային աջակցությունը Փաշինյանի՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ տարվող արշավին։ Նա հայտնվում էր շրջիկ պատարագների վայրերում եւ անգամ բռնվել էր սուտ ասելիս, երբ հայտարարել էր, թե կոնկրետ այդ եկեղեցի է մշտապես այցելում, իսկ հաջորդ շաբաթ նրան տեսել էին բոլորովին այլ մարզի եկեղեցում`դարձյալ Փաշինյանի շքախմբի կազմում: Երեմյանը նույնպես Վեհափառի մասին խոսելիս օգտագործում է նրա ավազանի անունը: 2026-ի ապրիլին լրատվամիջոցները հրապարակեցին ծնողների ահազանգերը, ըստ որոնց՝ Փաշինյանի կողմից կրթահամալիր այցից առաջ աշակերտներին առաջարկվել/պարտադրվել էր կրել միանման շապիկներ՝ ՔՊ-ի քարոզչական «սրտիկի» պատկերով, որոնց արժեքը, ըստ հրապարակման, 7 հազար դրամ էր։

Երեմյանը սկզբում հերքել էր, թե նման «սրտիկով» շապիկների հարց եղել է, բայց հետագա խոսքում ընդունել էր, որ շապիկների վերաբերյալ քննարկում եղել է, եւ որ ընդհանուր որոշում կար միանման շապիկներով ներկայանալու մասին։ Երեմյանի հրավերով Կոջոյանի անվան կրթահամալիրում դպրոցականների հետ հանդիպման էր գնացել ՔՊ-ական հայտնի քարոզիչ Գնել Սարգսյանը: Ավելի ուշ, երբ պարզ դարձավ, որ Երեմյանը ՔՊ-ի նախընտրական ցուցակում է, դպրոցի աշակերտների ծնողները մեծ ցնծություն էին ապրել եւ բաց նամակ տարածել` հույս հայտնելով, որ նա պատգամավոր կդառնա եւ կազատի դպրոցի տնօրենի աթոռը: Ի դեպ, ծնողական համայնքը շատ ուզում էր, որ Երեմյանի հեռանալուց հետո տնօրենի պաշտոնը զբաղեցնի դպրոցի փոխտնօրեններից մեկը, սակայն երկու փոխտնօրենն էլ վերջին ամիսներին ազատվել են պաշտոնից եւ հեռացել դպրոցից: Ծնողները մտավախություն ունեն, որ կրթահամալիրի տնօրեն կարող է նշանակվել այնպիսի մարդ, որի դեպքում Երեմյանը շարունակի «ռուլիտ անել» դպրոցը եւ 5 տարուց հետո կամ երբ ավարտվեն նրա պատգամավորական լիազորությունները, վերադառնա իր հին պաշտոնին: Դպրոցում է աշխատում նաեւ Երեմյանի ամուսինը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բարդույթ ունեք հաղթանակած մարդկանցից, և նրանց կողքին առավել ընդգծված է դառնում ձեր ճղճիմ էությունը. Սեդրակ Քոչարյանի կին

Բարդույթ ունեք հաղթանակած մարդկանցից, և նրանց կողքին առավել ընդգծված է դառնում ձեր ճղճիմ էությունը. Սեդրակ…

11 րոպե ago

Ֆասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ Թառոյան

Ֆասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ Թառոյան Tue, 20 Oct 2026 17:47:30 +0400 Փոքր…

12 րոպե ago

Չեմպիոնների լիգա․ այսօր կկայանան երրորդ տուրի 9 հանդիպումները

Չեմպիոնների լիգա․ այսօր կկայանան երրորդ տուրի 9 հանդիպումները Tue, 20 Oct 2026 17:45:35 +0400 Այսօր՝…

13 րոպե ago

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր Tue, 20 Oct 2026 17:41:52 +0400 Ակբա…

17 րոպե ago

Փաշինյանը ևս մեկ քա՞յլ է անում դեպի ԵՄ․ Բրյուսելյան գագաթնաժողով կա առջևում

Փաշինյանը ևս մեկ քա՞յլ է անում դեպի ԵՄ․ Բրյուսելյան գագաթնաժողով կա առջևում Tue, 20 Oct…

29 րոպե ago

Ռուսները կրկին հարվածել են Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան

Ռուսները կրկին հարվածել են Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան Tue, 20 Oct 2026 17:30:25 +0400…

29 րոպե ago