Պաշտպանության կողմը ամբողջությամբ հերքում է վերոնշյալ հայտարարություններում արված պնդումները

Պաշտպանության կողմը ամբողջությամբ հերքում է վերոնշյալ հայտարարություններում արված պնդումները

Tue, 11 Aug 2026 12:08:06 +0400


ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԹԻՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈՒՆԸ
———
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Գևորգյանի կողմից օգոստոսի 6-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հնչեցված հայտարարությունների կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում արձանագրել հետևյալը։

Քննչական մարմնի ներկայացուցչի կողմից հանրությանը ներկայացված այն պնդումները, թե Անդրանիկ Թևանյանը, իբր, 622.000 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց ձեռք է բերել պետական գաղտնիք պարունակող փաստաթուղթ, այն թարգմանել և փոխանցել օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչի, ինչպես նաև այն, թե այդ փաստաթուղթը նրան փոխանցել է Արեգնազ Մանուկյանը, չեն համապատասխանում իրականությանը։

Մասնավորապես, նման փաստական հանգամանքներ որևէ անձի առաջադրված մեղադրանքում առկա չեն, իսկ քրեական վարույթի նյութերում դրանց վերաբերյալ հաստատող ապացույցներ չկան։ Ուստի պաշտպանության կողմը ամբողջությամբ հերքում է վերոնշյալ հայտարարություններում արված պնդումները։

Միաժամանակ, նման կերպ չհաստատված տեղեկությունների հրապարակային ներկայացումը ստեղծում է հրապարակային կանխակալություն, քանի որ հանրության մոտ ենթադրյալ հանցանքի կատարված լինելու և անձանց մեղավորության վերաբերյալ ձևավորվում է դիրքորոշում, որը չի հիմնավորվում քրեական վարույթի նյութերով։

Ուստի հորդորում ենք քննչական մարմնին հարգել անմեղության կանխավարկածը և հանրությանը չներկայացնել որպես հաստատված փաստ այնպիսի տեղեկություններ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին ներկայացված մեղադրանքներին և քրեական վարույթի նյութերին, այլև կարող են ձևավորել նրանց մեղավորության վերաբերյալ կանխակալ հանրային կարծիք։

Պաշտպանության կողմը հետագայում ևս իր դիրքորոշումը կներկայացնի բացառապես օրենքով սահմանված դատավարական ընթացակարգերի շրջանակում` պահպանելով ինչպես իր դատավարական պարտականությունները, այնպես էլ իր վստահորդների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության պարտականությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ոստիկանը հանգստի մեջ է եղել

Ոստիկանը հանգստի մեջ է եղել Fri, 16 Oct 2026 10:18:03 +0400 ՀՀ ներքին գործերի նախարար…

6 րոպե ago

«Հրապարակ»․ ՍԴ-ում գոնե մեկ դատավոր չկար, որը հատուկ կարծիք գրեր

«Հրապարակ»․ ՍԴ-ում գոնե մեկ դատավոր չկար, որը հատուկ կարծիք գրեր Fri, 16 Oct 2026 10:15:21…

9 րոպե ago

Որոշ տարածքների դեպքում գուցե արագացնելու, հերթից առաջ գցելու անհրաժեշտություն լինի

Որոշ տարածքների դեպքում գուցե արագացնելու, հերթից առաջ գցելու անհրաժեշտություն լինի Fri, 16 Oct 2026 10:15:07…

9 րոպե ago

#Ուղիղ․ Մեկնարկել է Հայաստանի հանքարդյունաբերության ֆորում 2026-ը

#Ուղիղ․ Մեկնարկել է Հայաստանի հանքարդյունաբերության ֆորում 2026-ը Fri, 16 Oct 2026 10:11:05 +0400 Latest news…

13 րոպե ago

Ինչ է ասել Անվտանգության խորհրդի քարտուղարը Ալիևին

Ինչ է ասել Անվտանգության խորհրդի քարտուղարը Ալիևին Fri, 16 Oct 2026 10:06:28 +0400 ՀՀ ԱԽ…

18 րոպե ago

«Այդ հայերն այժմ ադրբեջանական թեյ են խմում մեր բանտերում, իսկ նախկինները դեռևս չեն պատժվել»․ Ալիևի ցինիզմը

«Այդ հայերն այժմ ադրբեջանական թեյ են խմում մեր բանտերում, իսկ նախկինները դեռևս չեն պատժվել»․ Ալիևի…

24 րոպե ago