«Այդ հայերն այժմ ադրբեջանական թեյ են խմում մեր բանտերում, իսկ նախկինները դեռևս չեն պատժվել»․ Ալիևի ցինիզմը

«Այդ հայերն այժմ ադրբեջանական թեյ են խմում մեր բանտերում, իսկ նախկինները դեռևս չեն պատժվել»․ Ալիևի ցինիզմը

Fri, 16 Oct 2026 10:00:22 +0400


Բաքվում կայացել է Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների համաժողովի 7-րդ գագաթնաժողովը, որտեղ ելույթ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և հերթական անգամ հարթակն օգտագործել է հայատյաց կոչեր, մեղադրանքներ հնչեցնելու համար։

«1993 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունել է չորս բանաձև, որոնք պահանջում էին հայկական զորքերի անհապաղ, լիակատար և անվերապահ դուրսբերումը օկուպացված տարածքներից, սակայն այդ բանաձևերը մնացել են թղթի վրա 30 տարի։ Այս հարցը լուծելու համար 1992 թվականին ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը մեծ մասամբ համարժեք էր իմիտացիայի։

Հայաստանի նախորդ ղեկավարությունը՝ բոլոր երեք նախկին նախագահները և նրանց կողմնակիցները՝ ռազմական հանցագործներ (իրեն բնորոշ ցինիկ ձևակերպում է- խմբ․), դեռևս չեն ստացել իրենց արժանի պատիժը։ 2018 թվականից ի վեր Հայաստանի ներկայիս ղեկավարությունը շարունակել է իր նախորդների հանցավոր քաղաքականությունը։

2019 թվականին Հայաստանի ներկայիս վարչապետը այն ժամանակ օկուպացված Ղարաբաղի Խանքենդիի (օկուպացված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի-խմբ․) շրջանում հայտարարեց. «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»։ Միևնույն ժամանակ, Հայաստանի պաշտպանության նախարարը սպառնաց Ադրբեջանին նոր պատերազմով՝ նոր տարածքների դիմաց։ Միջազգային հանրությունը, այսպես կոչված միջազգային հանրությունը, աչք է փակել այս անսահման անամոթության վրա։ Ոչ ոք չդատապարտեց Հայաստանին օկուպացիայի, ռազմական հանցագործությունների, էթնիկ զտումների, կոտորածների և ադրբեջանական ժողովրդի կրոնական սրբավայրերի պղծման համար: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չկարողացավ կիրառել իր բանաձևերը, իսկ ԵԱՀԿ-ն մնաց անտարբեր»,-«զոհի» կերպարի մեջ վերստին մտած զառանցել է բռնապետը։

Նրա խոսքով, «Եվրոպական խորհրդարանը և Եվրոպայի խորհուրդը՝ միջազգային հարաբերություններում անախրոնիզմի և ատավիզմի երկու օրինակներ, անընդհատ թիրախավորում էին ագրեսիայի զոհ Ադրբեջանին և խրախուսում ագրեսոր Հայաստանին»։

Անդրադառնալով Բաքվում ազատազրկված հայ գործիչներին, Արցախի ռազմաքաղաքական վերնախավի ներկայացուցիչներին, փոքրիկ սուլթանը բարբաջել է հետևյալը․ «Նրանք, ովքեր սպառնում էին մեզ՝ ասելով, որ կժամանեն տանկերով, կգրավեն Բաքուն և այստեղ թեյ կխմեն, այժմ ադրբեջանական թեյ են խմում մեր բանտերում։ Եվ նրանց տանկերը ցուցադրվում են Պատերազմի փառքի այգում։

․․․Մենք խաղաղություն առաջարկեցինք և խաղաղության մեջ ենք արդեն մեկ տարուց մի փոքր ավելի։ Այս խաղաղությունը դեռևս փխրուն է. այն պետք է պաշտպանվի և ամրապնդվի»,-եզրափակել է հայասպան դահիճը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ադրբեջանից ու Թուրքիայից էլեկտրաէներգիա՞ կգնեն

Ադրբեջանից ու Թուրքիայից էլեկտրաէներգիա՞ կգնեն Fri, 16 Oct 2026 10:36:47 +0400 Հայաստանը դիտարկում է Ադրբեջանի…

12 րոպե ago

Թուրքիայում 9 տարվա մեջ առաջին անգամ նշվել է ՀՀ անկախության տոնը

Թուրքիայում 9 տարվա մեջ առաջին անգամ նշվել է ՀՀ անկախության տոնը Fri, 16 Oct 2026…

19 րոպե ago

Ինչու չեն եկել Ադրբեջանից

Ինչու չեն եկել Ադրբեջանից Fri, 16 Oct 2026 10:28:57 +0400 ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ…

20 րոպե ago

«Հրապարակ»․ Նորից դատավորների հետեւից են ընկել

«Հրապարակ»․ Նորից դատավորների հետեւից են ընկել Fri, 16 Oct 2026 10:25:54 +0400 Բարձրագույն դատական խորհրդում…

23 րոպե ago

Ոստիկանը հանգստի մեջ է եղել

Ոստիկանը հանգստի մեջ է եղել Fri, 16 Oct 2026 10:18:03 +0400 ՀՀ ներքին գործերի նախարար…

31 րոպե ago

«Հրապարակ»․ ՍԴ-ում գոնե մեկ դատավոր չկար, որը հատուկ կարծիք գրեր

«Հրապարակ»․ ՍԴ-ում գոնե մեկ դատավոր չկար, որը հատուկ կարծիք գրեր Fri, 16 Oct 2026 10:15:21…

34 րոպե ago