Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին

Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին

Tue, 11 Aug 2026 14:05:38 +0400


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված արաբական պետությունների արտակարգ և լիազոր դեսպաններին։

Վարչապետը կարևորել է արաբական պետությունների հետ հարաբերությունների զարգացումն ու համագործակցության խորացումը՝ ընդգծելով, որ Հայաստանի և արաբական երկրների միջև ձևավորված են պատմական և մշակութային ամուր կապեր։ Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ Կառավարությունը շահագրգիռ է քաղաքական, դիվանագիտական և տնտեսական կապերի խորացման ուղղությամբ նոր նախաձեռնությունների առաջմղմամբ։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված ջանքերին։ Այդ համատեքստում, զրուցակիցները շեշտել են 2025 թվականի օգոստոսի 8–ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության կարևորությունը։

Դեսպանները շնորհակալություն են հայտնել նման ձևաչափով հանդիպում կազմակերպելու համար՝ նշելով, որ այն կնպաստի արդյունավետ երկխոսությանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկմանը։

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված քայլերի, այդ թվում՝ TRIPP նախագծի կյանքի կոչմանը միտված աշխատանքների շուրջ։

Անդրադարձ է կատարվել նաև այս տարի հոկտեմբերին Հայաստանում անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17)։ Վարչապետը կարևորել է արաբական պետությունների պատվիրակությունների ակտիվ մասնակցությունը նախատեսվող միջոցառումներին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թրամփի դիմանկարով հոբելյանական հուշադրամներ են թողարկում

Թրամփի դիմանկարով հոբելյանական հուշադրամներ են թողարկում Fri, 04 Sep 2026 02:00:49 +0400 Միացյալ Նահանգների դրամահատարանը…

8 րոպե ago

Հրդեհ Ստամբուլում

Հրդեհ Ստամբուլում Fri, 04 Sep 2026 01:30:29 +0400 Խոշոր հրդեհ է բռնկվել Թուրքիայի՝ Ստամբուլի Թուզլայի…

38 րոպե ago

Դատարանն արգելափակել է Թրամփի հրամանագիրը

Դատարանն արգելափակել է Թրամփի հրամանագիրը Fri, 04 Sep 2026 01:00:10 +0400 ԱՄՆ Մերիլենդ նահանգի շրջանային…

1 ժամ ago

«Մատանիների տիրակալի» տնակն են սարքել

«Մատանիների տիրակալի» տնակն են սարքել Fri, 04 Sep 2026 00:30:41 +0400 Մեծ Բրիտանիայում, Ուելսի շրջանի…

2 ժամ ago

Կարծես Պուտինի դիմաց կմկմացող, ցածրաձայն ու խնդրալից ձայնով խոսող մարդը չլինի…

Կարծես Պուտինի դիմաց կմկմացող, ցածրաձայն ու խնդրալից ձայնով խոսող մարդը չլինի... Thu, 03 Sep 2026…

2 ժամ ago

Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ցանկն ամեն օր թարմացվում է

Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ցանկն ամեն օր թարմացվում է Thu, 03 Sep 2026 23:45:13 +0400…

2 ժամ ago