Երեքշաբթի , 11 Օգոստոսի 2026

8 միլիարդը չես կարող էմոցիաներով ջնջել

8 միլիարդը չես կարող էմոցիաներով ջնջել

Tue, 11 Aug 2026 15:04:23 +0400


«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Հայկ Ֆարմանյանը հայտարարել է, որ տնտեսական քաղաքականության հարցերում որոշումները պետք է հիմնված լինեն իրական տվյալների և փաստերի, այլ ոչ թե զգացմունքների վրա։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Եվրասիական տնտեսական միության միջև առևտրաշրջանառությունը կազմում է շուրջ 8 միլիարդ դոլար, ինչը, ըստ նրա, պետք է հաշվի առնել շուկաների դիվերսիֆիկացման մասին խոսելիս։

Ֆարմանյանը նշել է, որ ԵԱՏՄ շուկա արտահանվող հայկական արտադրանքը սպառվում է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների և հայկական համայնքների կողմից, այլև Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի բնակիչների շրջանում։

Նրա գնահատմամբ՝ իրավիճակն էապես տարբերվում է եվրոպական և ամերիկյան շուկաներից, որտեղ հայկական արտադրանքի հիմնական սպառողները, ըստ նրա, հայերն են։

Պատգամավորը շեշտել է, որ առկա տնտեսական կապերը հնարավոր չէ կարճ ժամանակում ամբողջությամբ փոխարինել այլ ուղղություններով։

Միաժամանակ, Ֆարմանյանի խոսքով, խնդիրը պետք է դիտարկել ոչ այնքան ամբողջ ԵԱՏՄ-ի, որքան Ռուսաստանի հետ Հայաստանի տնտեսական հարաբերությունների համատեքստում։ Նա նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև անմիջական ցամաքային սահման չկա, ինչի պատճառով ռուսական ուղղությունից կախվածության հետևանքները որոշակիորեն տարածվում են նաև ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների վրա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ու՞ր է 57 քառ. կմ-ն

Ու՞ր է 57 քառ. կմ-ն Tue, 11 Aug 2026 12:59:26 +0400 ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով