Ուրբաթ , 16 Հոկտեմբերի 2026

Երեխաների պարտադիր պատվաստումների ցանկը կնվազի

Երեխաների պարտադիր պատվաստումների ցանկը կնվազի

Tue, 11 Aug 2026 20:30:00 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով Միացյալ Նահանգներում երեխաների համար նախատեսված պարտադիր պատվաստումների թիվը 17-ից նվազեցվել է 11-ի։ Պարտադիր պատվաստումների ցուցումից հանվել են գրիպի, հեպատիտ B-ի եւ կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ նախատեսված պատվաստումները։

Հրամանագիրը նաեւ նախատեսում է, որ կարմրուկի, խոզուկի և կարմրախտի դեմ համակցված MMR պատվաստանյութը բաժանվելու են երեք առանձին պատվաստումների։ Ընդ որում, դրանք կարող են կատարվել բժշկին երեք տարբեր այցելությունների ժամանակ։ Փաստաթուղթը սահմանում է նաեւ բժշկական ու կրոնական բացառությունները՝ պարտադիր պատվաստումներից հրաժարվելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երեք կարևոր բան է պետք բանակին. գնդերեցի ինստիտուտ, լողանալու հնարավորություն և խոհանոց․ Վովա Վարդանով

Երեք կարևոր բան է պետք բանակին. գնդերեցի ինստիտուտ, լողանալու հնարավորություն և խոհանոց․ Վովա Վարդանով Mon, …