Ուրբաթ , 16 Հոկտեմբերի 2026

«Մեր մասնագետներն արդեն հետազոտություններ են արել Հայաստանում»․ ի՞նչ է պնդում Ալիևը

«Մեր մասնագետներն արդեն հետազոտություններ են արել Հայաստանում»․ ի՞նչ է պնդում Ալիևը

Wed, 12 Aug 2026 09:37:10 +0400


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զգուշացրել է «Մեծամորի ատոմակայանի (ԱԷԿ) փակումից հետո Հայաստանում էներգետիկ ճգնաժամի ռիսկի մասին և հայտարարել, որ Բաքուն պատրաստ է երկիրը ապահովել էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուրով»։

Նա այս հայտարարությունն արել է Նախիջևանում Ադրբեջանի հեռուստատեսությանը տված հարցազրույցում, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ըստ Ալիևի, «ադրբեջանցի մասնագետներն արդեն իսկ անհրաժեշտ հետազոտություններ են անցկացրել Հայաստանում և որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծերի հենարաններ»։

Նա հույս է հայտնել, որ հայկական կողմը չի հետաձգի այս հարցի լուծումը և նշել ՝ «էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուր կարող է անհրաժեշտ լինել, առաջին հերթին, հենց Հայաստանի համար»։ Ալիևը հերթական անգամ բարբաջել է, թե Մեծամորի ատոմակայանը «հնացած է և պոտենցիալ սպառնալիք է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար»՝ վերահնչեցնելով Բաքվի և Անկարայի համապատասխան ցնդաբանական թեզերը։ «Եթե այս աղբյուրը փակվի, Հայաստանը կարող է լուրջ էներգետիկ ճգնաժամի առաջ կանգնել։ Հետևաբար, լրացուցիչ էներգիայի աղբյուր ունենալը, անշուշտ, բխում է Հայաստանի շահերից», – հավելել է Ադրբեջանի նախագահը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՀԷՑ-ը կվերադարձվի Սամվել Կարապետյանին

ՀԷՑ-ը կվերադարձվի Սամվել Կարապետյանին Thu, 15 Oct 2026 14:45:01 +0400 Փաշինյանն ասում է՝ «ՀԷՑ-ը պետական …