Հիմա էլ ՔՊ-ականներն են հարվածում
Wed, 12 Aug 2026 10:57:33 +0400

ԱԺ նիստի ընթացքում կրկին լարված արձագանքներ են հնչել պատգամավորների ելույթներին։
Մասնավորապես, ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ելույթի ժամանակ, երբ նա օգտագործել է «կաթողիկոս» բառը, «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության» պատգամավորները սկսել են հարվածել սեղաններին։
Իշխանական պատգամավորների այս արձագանքը նման է եղել նախորդ դեպքին, երբ ընդդիմադիր պատգամավորները սեղաններին էին հարվածում՝ «Կտրիճ Ներսիսյան» անունը հնչեցնելիս։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր