Փաշինյանը ստանձնել է Ալիևի հագով Սահմանադրություն կարելու պահանջը

Փաշինյանը ստանձնել է Ալիևի հագով Սահմանադրություն կարելու պահանջը

Wed, 12 Aug 2026 11:10:58 +0400


ԱԺ նիստում Սահմանադրության փոփոխության թեմային անդրադարձել է ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ իշխանության դիրքորոշումը կապելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունների հետ։

Վարդանյանը նշել է, որ 2021 թվականին Ալիևը խոսել է Հայաստանի կողմից նոր Սահմանադրություն մշակելու և ընդունելու անհրաժեշտության մասին, իսկ 2024 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե սահմանադրական փոփոխություններ, այլ նոր Սահմանադրություն։

«Դուք չեք կարող ինձ ցույց տալ օրինակ, երբ ՔՊ-ն խոսել է ոչ թե Սահմանադրության փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության մասին՝ Ալիևի պահանջից առաջ»,- ասել է պատգամավորը։

Նրա խոսքով՝ իշխանության գործողությունները փաստացի համընկնում են Ադրբեջանի նախագահի առաջադրած պահանջների հետ։

«Նիկոլ Փաշինյանը ստանձնել է Ալիևի հագով Սահմանադրություն կարելու պահանջը»,- հայտարարել է Վարդանյանը։

Քննադատությանը արձագանքել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Նա նշել է, որ նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին Նիկոլ Փաշինյանը խոսել է դեռևս 2020 թվականի փետրվարին և հուլիսին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

HayDalek-ը հայտնել է բլոգերությունը թողնելու որոշման մասին

HayDalek-ը հայտնել է բլոգերությունը թողնելու որոշման մասին Mon, 19 Oct 2026 13:38:25 +0400 Բլոգեր HayDalek-ը…

5 րոպե ago

ՌԴ-ից թռչող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել

ՌԴ-ից թռչող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել Mon, 19 Oct 2026 13:30:32 +0400 Նովոսիբիրսկից Մախաչկալա…

13 րոպե ago

Արաքսիա Սվաջյանը՝ Մանկավարժականի ռեկտորի պաշտոնակատար

Արաքսիա Սվաջյանը՝ Մանկավարժականի ռեկտորի պաշտոնակատար Mon, 19 Oct 2026 13:23:21 +0400 ԿԳՄՍ նախարար, ՀՊՄՀ հոգաբարձուների…

20 րոպե ago

Թրամփը հնչեղ հայտարարություն արեց սպանված ուկրաինացի կնոջ մասին

Թրամփը հնչեղ հայտարարություն արեց սպանված ուկրաինացի կնոջ մասին Mon, 19 Oct 2026 13:00:06 +0400 Թրամփը…

43 րոպե ago

Եկեղեցու դեմ հաջորդ անգիր ելույթը ո՛չ բնակարան է դառնալու արցախահայի համար, ո՛չ անվտանգության երաշխիք

Եկեղեցու դեմ հաջորդ անգիր ելույթը ո՛չ բնակարան է դառնալու արցախահայի համար, ո՛չ անվտանգության երաշխիք Mon,…

46 րոպե ago

Արցախը հանձնելու համար արդարացում չկա

Արցախը հանձնելու համար արդարացում չկա Mon, 19 Oct 2026 12:40:16 +0400 Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը…

1 ժամ ago