Քաղաքական անկարողության գինը վճարելու են Հայաստանի քաղաքացիներն ու տնտեսությունը

Քաղաքական անկարողության գինը վճարելու են Հայաստանի քաղաքացիներն ու տնտեսությունը

Wed, 12 Aug 2026 13:01:58 +0400


Այլևս ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ։ Առաջիկայում հնարավոր են ոչ միայն հայկական ապրանքների նկատմամբ սահմանափակումների ընդլայնում, այլև միգրացիոն վարչարարության խստացում, գազի մատակարարման պայմանների վերանայում, լոգիստիկ խնդիրներ և ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի նկատմամբ քաղաքական ճնշման ուժեղացում։

Ոչ ոք չի պնդում, որ այս բոլոր զարգացումներն անխուսափելիորեն տեղի են ունենալու։ Սակայն պատասխանատու պետությունը պարտավոր է պատրաստվել ոչ միայն ցանկալի զարգացումներին, այլև ցանկացած անբարենպաստ սցենարի։

Մինչդեռ գործող իշխանությունը երկիրը հասցրել է ռազմավարական անորոշության։ Մի կողմից հայտարարում է եվրոպական ինտեգրման մասին՝ չունենալով ԵՄ անդամակցության առաջարկ, պաշտոնական հայտ կամ տնտեսական անցման ծրագիր, մյուս կողմից պնդում է, որ ցանկանում է մնալ ԵԱՏՄ-ում։ Սա այլևս պարզապես անհավասարակշիռ արտաքին քաղաքականություն չէ, այլ վտանգավոր և անպատասխանատու ինքնահոս։
Հայաստանին այսօր անհրաժեշտ են՝
* արտահանման սահմանափակումների ազդեցության ամբողջական հաշվարկ և տուժող արտադրողների պաշտպանության ծրագիր,
* Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների կարգավիճակի օրինականացման և նրանց հնարավոր վերադարձի կառավարման համակարգ,
* գազի ու էներգետիկ մատակարարումների դիվերսիֆիկացման և հնարավոր գնային շոկերի կառավարման սցենարներ,
* նոր շուկաների հասանելիության և արտահանման իրական դիվերսիֆիկացման գործնական ծրագիր,
* ԵՄ–ԵԱՏՄ հնարավոր երկընտրանքի տնտեսական, սոցիալական և անվտանգային հետևանքների հրապարակային գնահատում։
Հայաստանը չպետք է ընտրություն կատարի ո՛չ արտաքին ճնշման, ո՛չ էլ իշխանության քարոզչական կարգախոսների ազդեցությամբ։ Սակայն ինքնիշխան քաղաքականություն վարելու համար անհրաժեշտ են պետական կարողություն, մասնագիտական հաշվարկ և պատասխանատվություն։

Գործող իշխանության վարքագիծը մինչ այժմ ցույց է տվել հենց դրանց բացակայությունը։ Իսկ այդ քաղաքական անկարողության գինը վճարելու են Հայաստանի քաղաքացիներն ու տնտեսությունը։

Դավիթ Անանյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ուրանի հարստացում չեն իրականացնում․ հայտարարություն

Ուրանի հարստացում չեն իրականացնում․ հայտարարություն Thu, 03 Sep 2026 01:30:32 +0400 Իրանը ուրանի հարստացում չի…

26 րոպե ago

Թրամփի հատուկ դեսպանորդները ակտիվացնում են ջանքերը

Թրամփի հատուկ դեսպանորդները ակտիվացնում են ջանքերը Thu, 03 Sep 2026 01:00:06 +0400 Միացյալ Նահանգների նախագահ…

56 րոպե ago

Իրանական կառավարող վերնախավն ու «Կոշկավոր կատուն»

Իրանական կառավարող վերնախավն ու «Կոշկավոր կատուն» Thu, 03 Sep 2026 00:30:13 +0400 Իսրայելական «Մոսադ» հատուկ…

1 ժամ ago

Ո՞վ կսպասեր, որ 2 տարի բերդում անցկացրած մարդն այսպիսի հաճույք կստանա մարդկանց կալանավորելուց

Ո՞վ կսպասեր, որ 2 տարի բերդում անցկացրած մարդն այսպիսի հաճույք կստանա մարդկանց կալանավորելուց Thu, 03…

1 ժամ ago

Հակառուսական նոր սանկցիաները` «օդից կախված վիճակում»

Հակառուսական նոր սանկցիաները` «օդից կախված վիճակում» Wed, 02 Sep 2026 23:45:40 +0400 Միացյալ Նահանգներում այն…

2 ժամ ago

Ուկրաինան սկսում է Ռուսաստանի օդային տարածքի արգելափակումը․ Զելենսկի

Ուկրաինան սկսում է Ռուսաստանի օդային տարածքի արգելափակումը․ Զելենսկի Wed, 02 Sep 2026 23:30:38 +0400 Ուկրաինայի…

2 ժամ ago