Երկու ամիս է անցել, իսկ նրանք դեռ հաշվում են ու գնահատում

Երկու ամիս է անցել, իսկ նրանք դեռ հաշվում են ու գնահատում

Wed, 12 Aug 2026 13:15:34 +0400


Հունիսի 19-20-ը տեղացած կարկուտը մեծ վնասներ է հասցրել Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար, Կիրանց, Աճարկուտ, Բերքաբեր, Ոսկեվան, Կոթի, Բաղանիս, Ջուջեւան գյուղերին։ Խոշոր, հավի ձվի չափ, անկանոն տեսքով, ելուստներով կարկտահատիկներն ավերել են բանջարանոցներ, այգիներ, խաղողի վազեր, ծակել տների, անասնագոմերի, տներին կից սարայների ու այլ շինությունների ասբոշիֆերի ծածկերը, վնասել դրսում կայանած ավտոմեքենաները:

Կարկուտը վնասել է Ոսկեպարի 3 ընտանիքներին պատկանող արեւային կայանները։ Կիրանցին կից Աճարկուտ գյուղի ռեստորանային համալիրում կայացած հարսանիքի մասնակիցների տասնյակ ավտոմեքենաներ կարկուտից վնասվել են։ Իջեւանի ու Նոյեմբերյանի համայնքապետարանների հանձնաժողովները կարկտահարությունից տուժած գյուղացիների դիմումների հիման վրա տեղերում հաշվարկել են կարկտահարության պատճառած վնասները, այդ տվյալները ներկայացրել Տավուշի մարզպետարան։
Հուլիսի 15-ին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին տեղեկատվական հարցում եմ արել․ «Որքա՞ն է գնահատված, հաշվարկված Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում հունիսի 19-20-ի կարկտահարության պատճառած վնասները։ Կառավարությունը նախատեսո՞ւմ է կարկտահարությունից տուժածներին ցուցաբերել օգնություն, եթե այո՝ ե՞րբ , ի՞նչ ձեւով»։

Հուլիսի 24-ին ՏԿԵ նախարարության գլխավոր քարտուղար Արթուր Երիցյանի ստորագրությամբ ստացված պատասխանում նշված է․ «2026թ․ հունիսի 19-20-ը Իջեւան եւ Նոյեմբերյան համայնքում կարկտահարության վնասների հետ կապված բնակիչների դիմումների հիման վրա, արտակարգ իրավիճակների հետեւանքներով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող համայնքային հանձնաժողովների կողմից կատարվել են ուսումնասիրություններ, վնասները հաշվառվել եւ ներկայացվել են հանրապետական հանձնաժողովի քննարկմանը։ Արտակարգ իրավիճակների հետեւանքներով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատճառված վնասների մասին վերջնական տեղեկատվությունն ամփոփում եւ հրապարակում է արտակարգ իրավիճակների հետեւանքներով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովը։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ վարչապետի 23․06․2026թ․N 547-Ա որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ 2026 թվականի կարկտահարության դեպքերի ուսումնասիրության, դրանց անկանոն (անոմալ) լինելու հիմնավորվածության, արդյունքում հասցված վնասների քանակական եւ ֆինանսական ցուցանիշների, ինչպես նաեւ կարկտահարության վայրերում կամ դրանց մոտակայքում կարկուտ տեղալուց առաջ կամ դրանց ընթացքում հակակարկտային կայանների գործադրման եւ դրա ազդեցության գնահատման նպատակով»։

Տավուշի գյուղերում ուժեղ կարկտահարություններից անցել է գրեթե 2 ամիս, սակայն հանրապետական հանձնաժողովը դեռ չի ամփոփել, հրապարակել կարկտահարությունների պատճառած վնասների չափերը, այդ վնասները փոխհատուցելու մասին էլ չենք խոսում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հրաձգություն Կիեւում՝ թիրախում հիվանդանոցի տնօրեն է

Հրաձգություն Կիեւում՝ թիրախում հիվանդանոցի տնօրեն է Fri, 04 Sep 2026 04:00:24 +0400 Արդեն երկրորդ օրն…

17 րոպե ago

Արդեն տաքսիներն աշխատում են առանց վարորդի

Արդեն տաքսիներն աշխատում են առանց վարորդի Fri, 04 Sep 2026 03:30:39 +0400 Լոնդոնում այսօրվանից՝ սեպտեմբերի…

47 րոպե ago

Հայտնի ֆուտբոլիստին ներկայացված մեղադրանքից հրաժարվել են

Հայտնի ֆուտբոլիստին ներկայացված մեղադրանքից հրաժարվել են Fri, 04 Sep 2026 03:00:42 +0400 Իսպանիայի Դատախազությունը վերացրել…

1 ժամ ago

Կկառուցեն առաջին ատոմակայանը

Կկառուցեն առաջին ատոմակայանը Fri, 04 Sep 2026 02:30:32 +0400 Ղազախստանը մտադիր է կառուցել իր առաջին…

2 ժամ ago

Թրամփի դիմանկարով հոբելյանական հուշադրամներ են թողարկում

Թրամփի դիմանկարով հոբելյանական հուշադրամներ են թողարկում Fri, 04 Sep 2026 02:00:49 +0400 Միացյալ Նահանգների դրամահատարանը…

2 ժամ ago

Հրդեհ Ստամբուլում

Հրդեհ Ստամբուլում Fri, 04 Sep 2026 01:30:29 +0400 Խոշոր հրդեհ է բռնկվել Թուրքիայի՝ Ստամբուլի Թուզլայի…

3 ժամ ago