Շաբաթ , 26 Սեպտեմբերի 2026

«Կտրել» և գողացել են Պուտինի կիսանդրու գլուխը

«Կտրել» և գողացել են Պուտինի կիսանդրու գլուխը

Wed, 12 Aug 2026 16:30:31 +0400


Դանիական Օրհուս քաղաքում անհայտ անձինք կտրել և գողացել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կիսանդրու գլուխը, որը տեղադրվել էր տեղական Radio4 (RADIO IIII) ռադիոկայանի գովազդային արշավի շրջանակներում, հաղորդում է դանիական TV2 հեռուստաալիքը։

Գրեթե երկու մետր բարձրությամբ քանդակը տեղադրվել է քաղաքային այգում այս շաբաթվա սկզբին։ Տեղադրումից մոտ վեց ժամ անց կիսանդրին հայտնաբերվել է գլխատված. անհայտ անձինք կտրել էին գլուխը և գողացել այն։

Քանդակի մնացած մասը՝ պատվանդանի հետ միասին, ավելի ուշ գտել է Օրհուսի քաղաքապետարանի աշխատակիցը և հանձնվել ռադիոկայանին։

Radio4-ը հայտարարել է, որ փորձում են պարզել գլխի գտնվելու վայրը և խնդրել է ունկնդիրներին տրամադրել գողության մասին ցանկացած տեղեկատվություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թրամփը նախատեսում է լուրջ զրույցներ ունենալ Պուտինի և Զելենսկու հետ

Թրամփը նախատեսում է լուրջ զրույցներ ունենալ Պուտինի և Զելենսկու հետ Mon, 07 Sep 2026 12:00:28 …