Վտանգավոր է, եթե արհեստական բանականությունը վերահսկվի մեկի կողմից

Վտանգավոր է, եթե արհեստական բանականությունը վերահսկվի մեկի կողմից

Wed, 12 Aug 2026 17:30:41 +0400


Meta-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հանդես է եկել մանիֆեստով, որտեղ ներկայացրել է արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացման իր տեսլականը։ Axios-ի փոխանցման համաձայն, գործարարը հայտարարել է, որ վտանգավորն այն է, որ մեկ կազմակերպության կամ կառավարության ձեռքում չափից դուրս մեծ վերահսկողություն հայտնվի ԱԲ տեխնոլոգիաների հետ կապված։ Ցուկերբերգը համոզված է, որ հայտնի բոլոր մտահոգություններն ու մտավախությունները, որոնք արտահայտվել են ԱԲ տեխնոլոգիաների հետ կապված, մեծ հաշվով, մի քիչ չափազանցված են, քանի որ լիարժեք չեն ներկայացնում այն դրական կողմերը, որոնք կարող են մարդկության համար ապահովել ԱԲ տեխնոլոգիաները։ Սակայն, սրանով հանդերձ, Ցուկերբերգն ընդգծել է, որ արհեստական բանականության տեխնոլոգիաները պետք է զարգանան ազատության, բաց եւ հասանելի հետազոտությունների, մրցակցության, հնարավորությունների հանդեպ հավասար հասանելիության սկզբունքների հիման վրա։

Բացի այդ, կարեւոր է, որ Միացյալ Նահանգներն ու դեմոկրատական երկրները շարունակեն մնալ առաջատարն այդ ոլորտում, որպեսզի «մարդկությունը կարողանա վերահսկել «գեր-ինտելեկտը»»։ Meta-ի ղեկավարն իր մենիֆեստում նշել է, որ չափազանց շատ կարգավորումները կարող են դանդաղեցնել ամերիկյան մոդելների զարգացման տեմպը եւ թույլ տալ, որ այլ երկրներ ձեռք բերեն տեխնոլոգիական գերազանցություն։ Նա նաեւ ասել է, որ իր ղեկավարած ընկերությունը մտադիր է ԱԲ լայն սպեկտրի գործիքակազմը դարձնել հասարակության մեծ շրջանակների համար հասանելի եւ կիրառելի։ Միաժամանակ, ասել է, որ Meta-ի ԱԲ գործակալները պետք է տվյալների պաշտպանության ամենաբարձր մակարդակն ունենան, որպեսզի կարողանան լիակատար պրիվատ ռեժիմում աշխատել, եւ նույնիսկ ԱԲ մշակող ընկերությունները նրանց տվյալների նկատմամբ չկարողանան հասանելիություն ունենալ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Հայաստանը նրա ընտանիքում է․ ENIGMA-ի կենդանի ձայնը գալիս է Երևան

Հայաստանը նրա ընտանիքում է․ ENIGMA-ի կենդանի ձայնը գալիս է Երևան Mon, 09 Nov 2026 16:08:46…

16 րոպե ago

Թուրքիայում ստեղծվելու են ԱԹՍ-ների օդուղիներ

Թուրքիայում ստեղծվելու են ԱԹՍ-ների օդուղիներ Mon, 09 Nov 2026 16:00:48 +0400 Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների…

24 րոպե ago

#Ուղիղ․ Միասնական օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցը

#Ուղիղ․ Միասնական օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցը Mon, 09 Nov 2026 15:57:59 +0400 Latest news…

27 րոպե ago

Փաշինյանը կմեկնի Թուրքիա

Փաշինյանը կմեկնի Թուրքիա Mon, 09 Nov 2026 15:45:41 +0400 Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին…

39 րոպե ago

Իրանն «իսկական դժոխք է խոստանում» ԱՄՆ-ին, եթե․․․

Իրանն «իսկական դժոխք է խոստանում» ԱՄՆ-ին, եթե․․․ Mon, 09 Nov 2026 15:30:29 +0400 Իրանի արտաքին…

54 րոպե ago

Մեքենայով Երևանում շարժվելը շքեղություն կդառնա

Մեքենայով Երևանում շարժվելը շքեղություն կդառնա Mon, 09 Nov 2026 15:24:25 +0400 Երևանի առջև ծառացած ամենալուրջ…

1 ժամ ago