Հինգշաբթի , 13 Օգոստոսի 2026

«Հրապարակ»․ Սկզբում Սահմանադրությունը, ապա՝ Տիգրանաշենը

«Հրապարակ»․ Սկզբում Սահմանադրությունը, ապա՝ Տիգրանաշենը

Thu, 13 Aug 2026 08:10:11 +0400


Իշխանական մեր աղբյուրներից տեղեկացանք, որ, այսպես կոչված, անկլավների հարցն օրակարգ կմտնի ՀՀ Սահմանադրությունը փոխելուց հետո։ Բանն այն է, որ Ալիեւը նախ անխոչընդոտ կերպով Արցախի հարցն է ուզում վերջնականապես փակել՝ Սահմանադրության նախաբանից հանելով հղումն Անկախության հռչակագրին, ապա նոր միայն անցնել Հայաստանի սահմաններին։

Քանի որ, դիցուք, ճակատագրական նշանակություն է ունենալու Տիգրանաշենի՝ Քյարքիի հանձնումը, եւ եթե այդ գործընթացը տեղի ունենա, ապա Ալիեւը կարող է վերջնականապես մոռանալ, որ հայ ժողովուրդը կմասնակցի սահմանադրական հանրաքվեի։ Բանն այն է, որ Տիգրանաշենը կորցնելը ռազմավարական նշանակություն է ունենալու մեզ համար, Վայոց Ձորն ու Սյունիքը դրա արդյունքում կարող են կտրվել Հայաստանի հյուսիսային հատվածից։ Ի դեպ, ՔՊ-ում որոշ շրջանակներ շարունակում են այն դիրքորոշմանը մնալ, որ պետք է Արծվաշենն ու Տիգրանաշենը փոխանակել, սակայն Փաշինյանը կատեգորիկ դեմ է այս տարբերակին, թե իբր չի կարող առանց հանրաքվեի զիջել ՀՀ սուվերեն տարածքը, այն է՝ Արծվաշենը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ապօրինի գույքի բռնագանձմանը կողմ ենք, քաղաքական բռնագանձմանը՝ ոչ

Ապօրինի գույքի բռնագանձմանը կողմ ենք, քաղաքական բռնագանձմանը՝ ոչ Wed, 12 Aug 2026 11:26:34 +0400 ԱԺ-ում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով