Հայկական ո՞ր եկեղեցին է վերականգնվում Թուրքիայում

Հայկական ո՞ր եկեղեցին է վերականգնվում Թուրքիայում

Thu, 13 Aug 2026 09:37:24 +0400


Թուրքիայի հարավային շրջանում գտնվող Հաթայ նահանգի Իսքենդերունի շրջանում կառուցված «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցին վերանորոգվում է։

Ինչպես նշում է Ermenihaber-ը, եկեղեցին զգալի վնաս էր կրել 2023-ի փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած 7.6-7.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով։ Եկեղեցին կառուցվել է 1876-ին և ունի 150 տարվա պատմություն։

«Քառասուն մանուկ» հայկական եկեղեցու հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ Յուսուֆ Թաբաշը հայտարարել է, որ վերականգնման աշխատանքները կիրականացվեն պետության կողմից տրամադրված 5 մլն լիրայի (105.000 դոլար) աջակցությամբ: Երկրաշարժից հետո վնասվել և ավերվել է խորանի հատվածը։

Թաբաշն ընդգծել է, որ եկեղեցին այս շաբաթվա վերջին ամբողջությամբ փակ կլինի պատարագների համար։ Վերականգնման շրջանակներում կնորոգվի եկեղեցու տանիքը, կվերականգնվի հատակը և կլուծվի առկա ջրահեռացման խնդիրը։ Կվերակառուցվեն խորանները, և անհրաժեշտ աշխատանքներ կկատարվեն վերանորոգման կարիք ունեցող պատերի տեսքը վերականգնելու համար։

Բացի այդ կվերականգնվեն նաև եկեղեցուն կից կառույցները, խանութները, որոնք ապահովում են եկեղեցու եկամտի աղբյուրը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»․ բանտերը լցվում են ֆեյսբուքյան քննադատներով․ Հարութ Սասունյան

Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»․ բանտերը լցվում են ֆեյսբուքյան քննադատներով․ Հարութ Սասունյան Sat, 17 Oct 2026 13:00:07…

6 րոպե ago

Երասխը, Սեւակավանը, Արարատ քաղաքն ու Արարատ գյուղը, Զոդը, Արմաշը, Սուրենավանը՝ բոլորը մնում են տուպիկ

Երասխը, Սեւակավանը, Արարատ քաղաքն ու Արարատ գյուղը, Զոդը, Արմաշը, Սուրենավանը՝ բոլորը մնում են տուպիկ Sat,…

21 րոպե ago

Ռոմանոս Պետրոսյանի զինծառայող որդու 20-ամյակն են ճոխ նշել. ովքեր են ներկա եղել

Ռոմանոս Պետրոսյանի զինծառայող որդու 20-ամյակն են ճոխ նշել. ովքեր են ներկա եղել Sat, 17 Oct…

27 րոպե ago

Արևմուտքը պատրաստ է Զելենսկուն փոխարինել․ Բորդյուժա

Արևմուտքը պատրաստ է Զելենսկուն փոխարինել․ Բորդյուժա Sat, 17 Oct 2026 12:30:58 +0400 Արևմուտքը պատրաստ է…

35 րոպե ago

«Հրապարակ»․ Ինչպես են ՌԴ-ում, Չինաստանում, Բելառուսում եւ Հայաստանում սահմանափակում արվեստագետների խոսքը

«Հրապարակ»․ Ինչպես են ՌԴ-ում, Չինաստանում, Բելառուսում եւ Հայաստանում սահմանափակում արվեստագետների խոսքը Sat, 17 Oct 2026…

50 րոպե ago

Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ Սամվել Կարապետյան

Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ Սամվել Կարապետյան Sat, 17 Oct…

1 ժամ ago